Ախալցխայում մեկնարկել է Իաձեի և Վաժա-Փշավելայի փողոցների վերականգնումը

Ախալցխայում մեկնարկել է Իաձեի և Վաժա-Փշավելայի փողոցների վերականգնումը

Ախալցխայում մեկնարկել են Իաձեի և Վաժա-Փշավելայի փողոցների ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։

Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել են Ախալցխեի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, առաջին տեղակալ Նոդար Տատալիշվիլին և Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն։

Ծրագրի շրջանակում ճանապարհի վերականգնվող հատվածում կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կբարեկարգվեն հետիոտնային անցուղիները, կկառուցվեն բակերի մուտքերն ու միացումները, ինչպես նաև կկարգավորվի անձրևաջրերի հեռացման համակարգը։

Աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից։

Ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնումը մունիցիպալիտետի հիմնական առաջնահերթություններից է։ Ընթացիկ տարում մունիցիպալիտետի տարածքում նախատեսվում է բարեկարգել ընդհանուր առմամբ շուրջ 10 կիլոմետր ճանապարհ։