Ախալցխայում ակտիվորեն ընթանում են Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտի վերականգնման աշխատանքները։
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Շոնիան, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի տեղակալներ Դավիթ Մումլաձեն և Վախթանգ Մերաբիշվիլին։
Ֆուտբոլի նոր տեխնիկական կենտրոնի և արհեստական խոտածածկով մարզադաշտի վերականգնման աշխատանքներն իրականացնում է ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամը։
Ծրագրի շրջանակում կառուցվում է արհեստական խոտածածկով մարզադաշտ՝ տրիբունաներով, հանդերձարաններով, սանհանգույցներով և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով։
Աշխատանքների ավարտից հետո Ախալցխայում կլուծվի տարիներ շարունակ առկա խնդիրը, և մարզիկները կկարողանան օգտվել ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզական ենթակառուցվածքներից։
Մունիցիպալ զարգացման հիմնադրամի և տեղական իշխանությունների ներկայացուցիչները ծանոթացել են նաև նոր բասկետբոլի դահլիճին և մարզական համալիրին։
