Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո և Մուրջախեթի գյուղերում մանկական զվարճանքի գոտիներ են կառուցվում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո և Մուրջախեթի գյուղերում մանկական զվարճանքի գոտիներ են կառուցվում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո և Մուրջախեթի գյուղերում «Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվում են մանկական ատրակցիոնների կառուցման աշխատանքներ։

Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը։

«Գյուղին աջակցության ծրագիր 2026»-ի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող նախագծերի առաջնահերթ ուղղություններից է գյուղական բնակավայրերում հանրային հրապարակների և մանկական խաղահրապարակների ու զվարճանքի գոտիների կազմակերպումը։

Նախագծերն իրականացվում են Վրաստանի պետական բյուջեով նախատեսված Տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։