ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում իր դեսպանատան աշխատակիցների մի մասին հրահանգել է լքել երկիրը հութիների սպառնալիքների պատճառով

ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում իր դեսպանատան աշխատակիցների մի մասին հրահանգել է լքել երկիրը հութիների սպառնալիքների պատճառով


Եմենի հութիների սպառնալիքների պատճառով ԱՄՆ պետքարտուղարությունը Սաուդյան Արաբիայում իր դեսպանատան ոչ հրատապ գործառույթներ իրականացնող աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին հրահանգել է լքել երկիրը:

Պետքարտուղարությունը նաև հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե նման հրահանգ է տրվելու նաև Պարսից ծոցի այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին:

Միևնույն ժամանակ, հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել: Վերջին շաբաթներին հութիները թիրախավորել են նաև Էր Ռիադի օդանավակայանը, ինչպես նաև թագավորության ռազմական օբյեկտները և նավթային ենթակառուցվածքները: