Թրամփը հայտարարել է Գրենլանդիայում նավթի ու գազի հանքավայրերի հետախուզում սկսելու ծրագրերի մասին

Թրամփը հայտարարել է Գրենլանդիայում նավթի ու գազի հանքավայրերի հետախուզում սկսելու ծրագրերի մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Գրենլանդիայում շատ արագ սկսել երկրաբանական հետախուզական աշխատանքներ՝ նավթի, գազի և այլ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման համար: Այդ մասին նա գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

Որոշ փորձագետներ, որոնց վկայակոչել է Թրամփը, կարծում են, որ կղզում հեշտությամբ հասանելի նավթի հսկայական քանակությունը զգալիորեն գերազանցում է աշխարհի գրեթե ցանկացած այլ տարածքի պաշարները:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Գրենլանդիան՝ Դանիայի ինքնավար տարածքը, «անզուգական» է նաև ԱՄՆ -ի և Եվրոպայի պաշտպանության ու անվտանգության տեսանկյունից: Նա ընդգծել է, որ ամերիկյան տարածքի վրա ցանկացած հարձակում «անխուսափելիորեն կանցնի Գրենլանդիայով», որտեղ պաշտպանության միջոցները կարող են «առանց դժվարության ոչնչացնել դրոնները, հրթիռները կամ սպառազինության այլ տեսակներ, որոնք դեռ չեն ստեղծվել»:

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարները կղզում անվտանգության համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակում Վաշինգտոնն իրավունք է ստանում, մասնավորապես, կղզում ստեղծել «պաշտպանական գոտիներ», ակտիվացնել ռազմական գործողությունները և ուժեղացնել ռազմական օբյեկտների աշխատանքը:

Ամերիկյան ինքնաթիռները կկարողանան ազատ թռչել Գրենլանդիայի ու նրա տարածքային ջրերի վրայով, իսկ նավերը՝ ազատ նավարկել, ինչպես նաև հասանելիություն ունենալ ստորջրյա միջավայրին: