Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն են գրանցվել ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում։
Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վարդենիկ գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտ։
Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Չարենցավան քաղաքի նախկին ռեստորաններից մեկի տարածքում։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրազեն և տարբեր տեսակի ու տրամաչափի 65 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը
