Ադիգենիի մունիցիպալիտետի մշակույթի ծառայության կազմակերպմամբ տղաների շրջանում անցկացվել է Գիորգի Չիքովանիի անվան մինի ֆուտբոլի ամենամյա մրցաշարը։
Մրցաշարին մասնակցել են Դերցելիի, Մլաշեի, Մոխեի, Աբասթումանիի, Պխերոյի, Խևաշենիի, Լելովանիի և Ադիգենիի թիմերը։
Մրցաշարի եզրափակիչ խաղում Ադիգենիի թիմը 3։0 հաշվով հաղթանակ է տարել Մլաշեի թիմի նկատմամբ՝ նվաճելով առաջին տեղը։
Մրցաշարի հաղթող թիմերը քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։
Մարզական միջոցառմանը ներկա են եղել քաղաքապետարանի և Սակրեբուլոյի ներկայացուցիչներ, «Աբասթումանիի զարգացման գործակալություն» ՀԿ-ի անդամներ և տեղի բնակիչներ։
Գիորգի Չիքովանիի հիշատակին նվիրված մրցաշարը Ադիգենիի մունիցիպալիտետում կազմակերպվում է ամեն տարի։ Այն նվիրված է դպրոցական տարիքում կյանքից հեռացած երիտասարդ ֆուտբոլիստի հիշատակին։
