Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախաձեռնած վճարովի պրակտիկայի ծրագրի մասնակից ուսանողների հետ։
Քաղաքապետը երիտասարդներին հաջողություններ է մաղթել և ընդգծել, որ մունիցիպալիտետը պատրաստ է աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը։
Ծրագրի շրջանակում Ախալցխայի քաղաքապետարանի ծառայություններում և քաղաքապետարանին ենթակա իրավաբանական մարմիններում եռամսյա վճարովի պրակտիկա կանցնի 9 ուսանող։
Ուսանողների վճարովի պրակտիկայի ծրագիրը Վրաստանի կառավարության որոշմամբ մեկնարկել է 2026 թվականի սեպտեմբերից։ Ծրագրի մասնակիցները երեք ամիս պրակտիկա կանցնեն երկրի ողջ տարածքում գործող պետական կառույցներում։
Հանդիպմանը մասնակցել են Ախալցխայի քաղաքապետարանի վարչական և իրավական ծառայության ղեկավար Եվա Իվելաշվիլին և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Էլենե Գոգոլաձեն։
