Ախալցխայի սակրեբուլոյում ներկայացվել է 2025-2026 թվականների գործունեության հաշվետվությունը

Ախալցխայի սակրեբուլոյում ներկայացվել է 2025-2026 թվականների գործունեության հաշվետվությունը

Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում ներկայացվել է 2025-2026 թվականների ընթացքում իրականացված գործունեության հաշվետվությունը։ Նիստը վարել է սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։

Նիստին մասնակցել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, ինչպես նաև Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին, Գիորգի Մելիքիձեն և Ռուբեն Կարապետյանը։

Հաշվետվությունը ներկայացնելիս Սաբա Կբիլաշվիլին մանրամասն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում սակրեբուլոյի գործունեությանը՝ ներկայացնելով խորհրդի և բյուրոյի նիստերի, հանձնաժողովների ու խմբակցությունների աշխատանքը։

Առանձին անդրադարձ է կատարվել անցկացված նիստերին, ընդունված որոշումներին և սակրեբուլոյի կողմից հաստատված իրավական ակտերին։

Սակրեբուլոյի նախագահը հատուկ ընդգծել է քաղաքացիների կարիքների, բնակչության կողմից առաջադրված առաջնահերթությունների և առաջիկա ծրագրերի կարևորությունը։

Քննարկման ընթացքում կարևորվել է նաև սակրեբուլոյի և քաղաքապետարանի միջև համակարգված համագործակցությունը՝ ինչպես իրավական ակտերի նախագծերի մշակման ու նախաձեռնման, այնպես էլ մունիցիպալիտետում իրականացվող կարևոր նախագծերի շրջանակներում։

Ելույթի ավարտին Սաբա Կբիլաշվիլին շնորհակալություն է հայտնել գործընկերներին, տարածաշրջանային վարչակազմին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիին, Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիին և նրա տեղակալներին՝ արդյունավետ և համակարգված համագործակցության համար։