Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի, Ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Ցագարեիշվիլիի, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին, մասնակցել է զբաղվածության ֆորումին։
Ֆորումն անցկացվել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, որտեղ ներկայացված են եղել շուրջ 30 կազմակերպություններ՝ ավելի քան 200 թափուր աշխատատեղերով։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել անմիջականորեն հանդիպելու գործատուներին, ծանոթանալու առաջատար ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ և տեղեկանալու առկա թափուր աշխատատեղերի մասին։
Զբաղվածության ֆորումն իրականացվել է Զբաղվածության խթանման պետական գործակալության, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի և «Երիտասարդություն՝ ձեռներեցություն գյուղական զարգացման համար» ծրագրի համագործակցությամբ։
Ֆորումի նպատակն է կապ հաստատել տեղական գործատուների և աշխատանք փնտրողների միջև, նպաստել ուսանողների կարիերայի զարգացմանը և ընդլայնել տարածաշրջանում զբաղվածության հնարավորությունները։
