Եգիպտոսի տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարը կայցելի Հայաստան․ դեսպան Սարգսյանը հանդիպել է Մանալ Ավադի հետ

Եգիպտոսի  տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարը կայցելի Հայաստան․ դեսպան Սարգսյանը հանդիպել է Մանալ Ավադի հետ


Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպմանը քննարկվել են նախարարի գլխավորած պատվիրակության՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP 17) մասնակցության հետ կապված մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին։