Էրդողանը Թրամփին հայտնել է թուրք-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին

Էրդողանը Թրամփին հայտնել է թուրք-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին


Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր:

Էրդողանը հայտարարել է բոլոր ոլորտներում թուրք-ամերիկյան համագործակցության ամրապնդումը շարունակելու մտադրության մասին: Նա նաև հայտնել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Հորմուզի նեղուցում և Եմենում Մեքքայի պաշտպանական դաշինքի շրջանակներում իրավիճակի զարգացմանը և հանդես է գալիս խնդիրների դիվանագիտական կարգավորման օգտին:

Թուրքիայի նախագահը հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական գործընթացը վերսկսելու ջանքերին՝ պատերազմը դադարեցնելու նպատակով:

Թրամփը շնորհավորել է Էրդողանին և թուրք ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ, ինչպես նաև հաջողություն է մաղթել հոկտեմբերի 29-ին Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին: