Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի և Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի և Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ համաձայնությունն առաջին անգամ, գուցե, մոտ է:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանափակումների մեղմացմանը՝ նա նշել է, որ շատ զգայուն բանակցություններ են անցկացվում, հետևաբար, այդ ընթացքում պատժամիջոցներ սահմանելը նպատակահարմար չէ:

Թրամփը նաև հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink արբանյակային կապի և դրա ռազմական նշանակության Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը:

Հարցին՝ արդյոք SpaceX-ի սեփականատեր Իլոն Մա՞սկն է սահմանափակումների հրահանգ տվել, Թրամփը պատասխանել է. «Չգիտեմ՝ ով է դա արել, բայց ես դրանում ներգրավված չեմ»: