Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք դրական արդյունք. Միրզոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք դրական արդյունք. Միրզոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին


Վիզաների ազատականացման մասով մինչ այժմ նման գործընթացի համար նույնիսկ բավականին արագ պրոցես ենք ունեցել, ստացել ենք ԵՄ-ի և անդամ պետությունների աջակցությունը։ Հիմա ավելի շատ մեր անելիքները կան։ Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով վիզաների ազատականացման գործընթացի ժամկետների մասին հարցին։

«Եթե ավարտի կոնկրետ ժամկետն եք հարցնում, կարծում եմ՝ ճիշտ կլինի հայաստանյան հասարակությանն ասել, որ դա մեզնից է կախված՝ սկսած օրենսդրական փոփոխություններ անելուց, վերջացրած տեխնիկական ընթացակարգերով, որոնք պետք է արվեն։

Որքան արագ աշխատենք, հուսով եմ՝ այդքան արագ կունենանք գործընթացի դրական արդյունք»,– ասաց նախարարը։