ԱՄՆ-ն դիզելային վառելիք կստանա Ռուսաստանից՝ չնայած համաձայնագրի իրականացման հետ կապված բոլոր հնարավոր դժվարություններին, լրագրողներին ասել է նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Նա նշել է, որ Դաշնության տնտեսությունը լավ վիճակում է, և դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնագիրը թույլ կտա ամերիկացի ֆերմերներին վառելիք ձեռք բերել ավելի ցածր գներով։
Ըստ նրա՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նաև տնտեսական համագործակցության այլ ոլորտներ, և որ Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը հիմնականում վնասում է ամերիկյան տնտեսական շահերը։ Դմիտրիևը վստահ է, որ դիզելային վառելիքի հարցում ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը կբացի նաև այլ հնարավորություններ։
Նա հիշեցրել է, որ եվրոպական երկրները, որոնք դեմ են դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնագրին, 2022 թվականից Ռուսաստանից 320 մլրդ դոլարի էներգառեսուրսներ են գնել։
