Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն ներկա են գտնվել ռեգբիի «Տաո» և «Շավ Բաստիոնի» ակումբների միջև կայացած հանդիպմանը։
Ասպինձայի ռեգբիի մարզաբազայում անցկացված խաղն ավարտվել է «Տաո» ակումբի հաղթանակով։
Հանդիպմանը ներկա են եղել նաև պետական ներկայացուցչի վարչակազմի՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն և Ասպինձայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Բեսիկ Բերիձեն։
