Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ գագաթնաժողովի ընթացքում դաշինքի երկրները հաստատել են Վրաստանի անդամակցության հեռանկարը: ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կշարունակվի: Այս մասին ասվում է դաշինքի կայքում: «Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան ձգտմանը, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները երեկ հաստատեցին, որ մենք կշարունակենք ձեզ հետ աշխատել (Վրաստանի.  RT)` անդամակցությանը պատրաստվելու համար»,- հայտարարել է…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, եթե պատրաստվում եք հատել Վրաստանի սահմանը Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք Ձեզ հետ ունենալ մեքենայի տիրոջ կողմից Ձեզ տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից։ Վրաստանում ՀՀ դեսպանություն

Read More
Վրաստանում երրորդ ուժերը ստեղծում են հակահայկական տրամադրություններ

Վրաստանում երրորդ ուժերը ստեղծում են հակահայկական տրամադրություններ

Արդեն վաղուց Վրաստանում երրորդ ուժերը հանրության մեջ աշխատանք են տանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ։ Հիմնականում այդ ուժերն են Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն հաճախ նման տրամադրություններ ստեղծելու համար աշխատանք է տանում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, ադրբեջանցիների հետ համատեղ։ Դրա վերջին ու վառ ապացույցներից է ռուս վերլուծաբան ու քաղաքագետ Մաքսիմ Շեւչենկոի այն հայտարարությունը «Эхо Москвы» ռադիոյի ուղիղ եթերում,…

Read More
Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական և եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդը Թանդոյանց եկեղեցու խնդրով հանդիպում է ունեցել Իլիա 2-րդի հետ. գործը դատարանում է, սակայն որոշել են ևս մեկ անգամ վերանայել մոտեցումները

Վիրահայոց թեմի առաջնորդը Թանդոյանց եկեղեցու խնդրով հանդիպում է ունեցել Իլիա 2-րդի հետ. գործը դատարանում է, սակայն որոշել են ևս մեկ անգամ վերանայել մոտեցումները

Tert.am-Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրախանյանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում հանդիպել է Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հանդիպման օրակարգում եղել է Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու կամ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն Էկոնոմիկայի նախարարությանը վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան: -Սրբազա՛ն Հայր, Դուք հանդիպում եք…

Read More
Ի՞նչ է սպասում Հայաստանի հասարակությունը նոր իշխանություններից

Ի՞նչ է սպասում Հայաստանի հասարակությունը նոր իշխանություններից

Համաժողովրդական շարժումը, որը համախմբեց աննախադեպ թվով մարդկանց, առաջին հերթին ուներ մեկ գերնպատակ, ինչն էր Սերժ Սարգսյանի հրաժարականը ու ապա ՀՀԿ-ի իշխանական ղեկից հեռացումը։ Հենց դա էր պատճառը, որ ժողովուրդը հավատաց ու միացավ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը եւ համաժողովրդական ընդվզման միջոցով տապալեց ստի ու անարդարության վրա հիմնված ռեժիմը։ Սակայն այս ամենից հետո մեկ անգամ եւս…

Read More
Սահմանի ապօրինի հատելու համար ձերբակալվել է չորս անձ

Սահմանի ապօրինի հատելու համար ձերբակալվել է չորս անձ

Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը  Վալեի սահմանի մոտ ձերբակալել է Բանգլադեշի 3 և Ադրբեջանի 1 քաղաքացու: Հետաքննությունը պարզել է, որ այս անձերը  փորձել են ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետության ուղղությամբ, շրջանցելով սահմանային անցակետը: Նրանց կողմից կատարված հանցագործությունը նախատեսում է 4-ից 5 տարի ազատազրկում: Հետաքննությունն  ընթանում է Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի «ա»…

Read More
Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Akhaltskha.Net-Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության…

Read More
Սամցխե- Ջավախքի նորանշանակ մարզպետ Կախա Սամխարաձեն այցելեց Ախալքալաք

Սամցխե- Ջավախքի նորանշանակ մարզպետ Կախա Սամխարաձեն այցելեց Ախալքալաք

Այսօր ապրիլի 17-ին Սամցխե- Ջավախքի նորանշանակ մարզպետ Կախա Սամխարաձեն և Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը Ախալքալքում հանդիպում են ունեցել մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, մի շարք պատգամավորներ եւ հանրային ծառայողներ: Հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: Հանդիպման ընթացքում խոսվել է զբոսաշրջության զարգացման,…

Read More
Խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Ապրիլի 15-ին Թբիլիսիում 1915-23թթ․ հայ ժողովրդի Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Վրաստանի Խորհրդարանի շենքի դիմաց կայացավ արխվային նյութերի-նկարների ցուցահանդես։ «Վրաստանի Հայ Համայնքի» կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում վրաց հասարակությանը ներկայացվեցին փաստագրական նկարներ, որոնց վրա արտացոլված էին հայ ժողովրդի Ցեղասպանության իրադարձությունները։ Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չէր։ Տասնամյակներ շարունակ «Վրաստանի Հայ Համայնքը» դիմում է երկրի…

Read More
Վիրահայոց թեմը Վրաստանում առկա 442 հայկական եկեղեցուց 7-ը պահանջում է ճանաչել թեմի սեփականություն

Վիրահայոց թեմը Վրաստանում առկա 442 հայկական եկեղեցուց 7-ը պահանջում է ճանաչել թեմի սեփականություն

Վիրահայոց թեմն այս պահի դրությամբ 1 հայկական եկեղեցու՝ Թանդոյանց եկեղեցու հարցով է դիմել դատարան, սակայն տարիներ է վեր թեմը Վրաստանի իշխանություններից պահանջում է թեմի սեփականությունը ճանաչել ևս 6 հայկական եկեղեցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արվում Վիրահայոց թեմի կողմից վիճահարույց…

Read More
Հայտարարություն․ Արցախի անկախության համար անմահացած հերոս տղաները հավերժ կմնան մեր ժողովրդի սրտերում

Հայտարարություն․ Արցախի անկախության համար անմահացած հերոս տղաները հավերժ կմնան մեր ժողովրդի սրտերում

Արդեն երկու տարի լրացավ այն օրվանից, երբ Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի անկախ պետականության նկատմամբ: Ռազմական ագրեսիայի առաջին իսկ ժամերին ադրբեջանական զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին Արցախի Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այդ վայրագությունը կրկին անգամ փաստեց, որ Արցախը երբեք չպետք է եւ չի կարող հրաժարվել ազատագրված տարածքներից, որոնք շատերը անվտանգության գոտի են անվանում:…

Read More
Ագռավների պես կառավարության վարչության շուրջ պտտվող մարդկանց ասեմ, որ չեմ պատրաստվում հրաժարական տալ. Կվիրիկաշվիլի

Ագռավների պես կառավարության վարչության շուրջ պտտվող մարդկանց ասեմ, որ չեմ պատրաստվում հրաժարական տալ. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է անում այն մարդկանց, ովքեր իր խոսքով, ժամկետներ են դնում վարչապետի հրաժարականի մասին, հանդարտվեն, քանի որ թայմերը առնվազն մեկ տարի չի զանգի: Նշված հայտարարությունը վարչապետն այսօր արել է կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցին, որտեղ հայտարարել է կառավարական փոփոխությունների մասին և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում Զուրաբ Ալավիձեի փոխարեն ներկայացրել Մաիա…

Read More
Վրաց-թուրքական փոխանակման ծրագրերը ուսանողների համար

Վրաց-թուրքական փոխանակման ծրագրերը ուսանողների համար

Sknews.ge-Ելենա Սեբաստովան Սամցխե-Ջավախքի համալսարանի  թուրքերեն  ֆակուլտետի  երրորդ կուրսի ուսանողուհի է: Նա անցյալ տարի Անկարայում, ամառային դպրոցում անցավ միամսյա դասեր, իսկ Դիանա Վեդյակովան էլ  այժմ պատրաստվում է այդ փոխանակման  ծրագրին: Սամցխե-Ջավախքի համալսարանը ունի թուրքերեն լեզվի գրասենյակ, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս ծանոթանալ  հարևան երկրի կրթության և մշակույթի հետ: Այդ գրասենյակում ստեղծված են  բոլոր պայմանները, որպեսզի…

Read More
Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու և ռեստիտուցիայի օրենքի հարցերով կլոր սեղան

Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու և ռեստիտուցիայի օրենքի հարցերով կլոր սեղան

2018 թվականի մարտի 27-ին, Թբիլիսիի «Betsys» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված «Թանդոյանց» եկեղեցու հարցին և կրոնական միավորումների պաշտամունքային շինությունների ռեստիտուցիայի հիմնախնդրին: Միջոցառումը կազմակերպել էին TDI Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը և EMC Մարդու իրավունքների հետազոտության և մոնիտորինգի կենտրոնը: Հանդիպմանը հրավիրված էին դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական միավորումների առաջնորդներ, մարդու իրավունքների հարցերով հասարակական…

Read More
Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագիրը սկսում է ակտիվանալ

Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագիրը սկսում է ակտիվանալ

Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների առաջին հանդիպումը: Չորս երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ կարեւորել են քառակողմ ձեւաչափի ձեւավորումը `ինչպես երկրների միջեւ հարաբերությունների խորացման, այնպես էլ տարածաշրջանային զարգացման եւ կայունության ամրապնդման գործում: Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է իր երկրի վերաբերմունքը տվյալ քառակողմ ձեւաչափին եւ մասնակից…

Read More
Գարունը՝ հայ մանուկների աչքերով

Գարունը՝ հայ մանուկների աչքերով

Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում նկարչական մրցույթ էր կազմակերպվել, որը կրում էր “Գարուն” խորագիրը։ Կրթօջախի սաները մեծ ոգևորությամբ արձագանքեցին ուսուցիչների առաջադրանքին և կտավին հանձնեցին զարթոնք խորհրդանշող տարվա եղանակի գույները, որոնք, ըստ իրենց, ավելի ցայտուն են Հայաստանում, քան Իսպանիայում։ Միջերկրածովյան շուրջամյա մեղմ կլիմա ունեցող Իսպանիայում գարունն այդքան էլ ցայտուն չի ուրվագծվում, ի տարբերություն…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 19-21-ը տեղի կունենա Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ջավախահայության հետ․ Ախալցխա — մարտի 19, 15։00, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դահլիճ Ախալքալաք — մարտի 20, 12։00, Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճ Նինոծմինդա — մարտի 21, 12։00, Նինոծմինդայի քաղաքապետարանի դահլիճ Այցի շրջանակներում կկազմակերպվի նաև արտագնա հյուպատոսական ընդունելություն։Հյուպատոսական ընդունելությունները ևս տեղի…

Read More
ՀՀ Դեսպան Սադոյանը հանդիպեց Վրաստանի Արդարադատության նախարարի հետ

ՀՀ Դեսպան Սադոյանը հանդիպեց Վրաստանի Արդարադատության նախարարի հետ

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկյանիի հետ։ Այս մասին հաղորդում է դեսպանատան մամլո ծառայությունը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։ Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվեց նախորդ տարվա աշնանը ՀՀ…

Read More
Քաղաք Վալեի  №1  մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը

Քաղաք Վալեի №1 մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը

Մանկապարտեզի վերանորոգման համար  բարձրալեռ շրջանների զարգացման  հիմնադրամի բյուջեից ֆինանսավորվել է 575 000 լարի։ Գույքը ձեռք է բերվել World Vision կազմակերպության միջոցներով։ Վալեի վերանորոգված Մանկապարտեզը  նախատեսված է  210 երեխայի համար։ Նախադպրոցական կրթական հաստատությունը բացեց Սամցխե-Ջավախքի նահանգապետը, World Vision կազմակերպության ներկայացուցիչների, Ախալցխայի քաղաքապետը եւ մաժորիտար պատգամավորը։ Շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2017 թվականի ամռանը։ Վերանորոգված շենքում ուսումնական ընթացքը…

Read More
Վերին Լարսում այս տարի կմեկնարկեն նոր թունելի կառուցման աշխատանքները

Վերին Լարսում այս տարի կմեկնարկեն նոր թունելի կառուցման աշխատանքները

Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել. այս տարի Վերին Լարսում վերջապես կմեկնարկեն թունելի կառուցման աշխատանքները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր հայտնեց տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ թունելի նախագծման փուլն ավարտին է մոտենում, իսկ մինչև այդ արդեն հստակ պայմանավորվածություն կա՝ անցակետը կարդիականացվի, կընդլայնվի նաև ճանապարհը։ «Թունելի կառուցումն, իհարկե, ավելի ուշ կավարտվի, որովհետև դա ժամանակ…

Read More
Ինչո՞ւ են անտեսում կարեւոր հարցերը

Ինչո՞ւ են անտեսում կարեւոր հարցերը

Երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Այս այցը խետք է տեղի ունենար դեռ անցյալ տարվա վերջին, աբյց ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցի ու իրականացված 2018-ի մարտի 2-ին, այն օրը, երբ ՀՀ խորհրդարանն ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահին։ Կվիրիկաշվիլիի այցը տևեց ընդամենը մեկ օր։ Վրաստանի վարչապետը եկավ, Հայաստանում հանդիպեց իր պաշտոնակցի՝ Կարեն Կարապետյանի, նաև Սերժ…

Read More
Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն վարչապետ, բարեկամ և ընկեր, ևս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում և վստահեցնում, որ շատ ուրախ ենք Ձեր այցի կապակցությամբ: Պետք է…

Read More
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից…

Read More
Վրաստանի սահմանը հատող մեքենաների պարտադիր ապահովագրության վերաբերյալ հայտարարություն

Վրաստանի սահմանը հատող մեքենաների պարտադիր ապահովագրության վերաբերյալ հայտարարություն

Ս․թ․ մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «РОСГОССТРАХ»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում։ Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «РОСГОССТРАХ» ապահովագրական…

Read More
Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը

Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը

«Վրաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության էսկալացիային», — Մառենուլիում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:Հ անդիպման մասնակիցներից մեկը Մարգվելաշվիլիին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի ցեղասպանության» 26-ամյակը, սակայն մերժում է ստացել:Վրաստանի նախագահն ասել է, որ հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին, հայտնում է ԱՊԱ գոծակալությունը: Lragir.am

Read More
Վրաստան-ՆԱՏՕ: Տեղում դոփելու տասը տարի

Վրաստան-ՆԱՏՕ: Տեղում դոփելու տասը տարի

Փետրվարի սկզբին Heritage հիմնադրամի հետազոտող և միջազգային քաղաքականության տեսաբան Լյուկ Քոֆին հոդված է հրապարակել, որում գրում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նոր մոդելի մասին: Նա կարծում է, որ Վրաստանի ապագա անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավփոր է մի պայմանով. եթե ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածը, որը կոլեկտիվ պաշտպանություն է նախատեսում, ժամանակավորապես չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա: Նախաձեռնության քննադատները համարում են, որ…

Read More
Հայկական արմատներով ամերիկացին ղեկավարում է ԱՄՆ ՌՕՈւ կենտրոնական հրամանատարությունը

Հայկական արմատներով ամերիկացին ղեկավարում է ԱՄՆ ՌՕՈւ կենտրոնական հրամանատարությունը

Հայկական ծագումով ամերիկացի Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի  մշակման համար եւ Կենտրոնական եւ Հարավարեւմտյան Ասիայի 20 պետություններում օդային գործողությունների իրականացման համար: Նրա հայկական արմատների մասին պատմել է Միքայել Թաթոյանը՝ «Dover International Speedway»-ի տնօրենը եւ «Dover Motorsports»-ի գործադիր տնօրենը, որն ԱՄՆ-ում ունի մի…

Read More