Մարտի 19-21-ը տեղի կունենա Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ջավախահայության հետ․
- Ախալցխա – մարտի 19, 15։00, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի դահլիճ
- Ախալքալաք – մարտի 20, 12։00, Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճ
- Նինոծմինդա – մարտի 21, 12։00, Նինոծմինդայի քաղաքապետարանի դահլիճ
Այցի շրջանակներում կկազմակերպվի նաև արտագնա հյուպատոսական ընդունելություն։Հյուպատոսական ընդունելությունները ևս տեղի կունենան վերոնշյալ ժամերին և նույն վայրերում։
ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար