ԿԽՄԿ-ն Արցախից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան, նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ
		20.01.2023 . Արցախ

ԿԽՄԿ-ն Արցախից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան, նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ 20.01.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Ստեփանակերտից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան, նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ: Լաչինի ադրբեջանական արգելափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ դեռ շարունակում են բաժանված մնալ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը «Լուրերին» հայտնել է, որ կոմիտեն գնահատում է նման քաղաքացիների վիճակը, միջոցներ ձեռնարկում՝ հարազատների հետ նրանց վերամիավորումն ապահովելու համար:

Read More
Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից
		20.01.2023 . Արցախ

Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից 20.01.2023 . Արցախ

Արցախի ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։ «Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա ,որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։ Ավելորդ քաշքշուկից կուտակումներից խուսափելու համար,հաշվի…

Read More
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը
		19.01.2023 . Արցախ

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը 19.01.2023 . Արցախ

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությամբ: «Մտահոգված եմ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց վատթարացող հումանիտար իրավիճակով։ Համապատասխան կողմերին կոչ եմ անում օպերատիվ կերպով վերականգնել միջանցքով տեղաշարժվելու ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում իրենց…

Read More
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
		19.01.2023 . Արցախ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ 19.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդ՝ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով» ախտորոշումներով, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված…

Read More
Սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին
		18.01.2023 . Արցախ

Սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին 18.01.2023 . Արցախ

Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում, պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո մենք չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Միևնույն ժամանակ, մենք մեր խմբագրական…

Read More
Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ Խավիեր Կոլոմինա Պիրիսին
		18.01.2023 . Արցախ

Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ Խավիեր Կոլոմինա Պիրիսին 18.01.2023 . Արցախ

Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։ Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ…

Read More
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում կքննարկվի Լաչինի միջանցքի ապաշրջափակումը դադարեցնելու հարցը
		17.01.2023 . Արցախ

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում կքննարկվի Լաչինի միջանցքի ապաշրջափակումը դադարեցնելու հարցը 17.01.2023 . Արցախ

ՄԱԿ-ի արդարատության միջազգային դատարանը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվեցիայի կիրառման շրջանակում հունվարի 30-ին և 31-ին կանդրադառնա Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հայցերին: «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու հայցը: Հայկական կողմը պահանջում է ապահովել միջանցքով անարգել տեղաշարժ, իսկ…

Read More
Արցախից 1 հիվանդ բուժումից հետո ուղեկցողների հետ վերադարձել է Ստեփանակերտ
		17.01.2023 . Արցախ

Արցախից 1 հիվանդ բուժումից հետո ուղեկցողների հետ վերադարձել է Ստեփանակերտ 17.01.2023 . Արցախ

Արդեն 36 օր շրջափակված Արցախից, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, Հայաստան է տեղափոխվել ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 պացիենտ: Նրանցից մեկին անգամ հնարավոր է եղել բուժումից հետո վերադարձնել Ստեփանակերտ: Ցավոք, մեկ հիվանդ մահացել է շրջափակման ընթացքում անհրաժեշտ բուժօգնությունից զրկված լինելու պատճառով: Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

Read More
Շվեդիան հրաժարվել է հետաքննել Էրդողանի խամաճիկի հետ կապված ակցիան
		16.01.2023 . Միջազգային

Շվեդիան հրաժարվել է հետաքննել Էրդողանի խամաճիկի հետ կապված ակցիան 16.01.2023 . Միջազգային

Շվեդիայի դատական ​​իշխանությունը հրաժարվել է հետաքննել Թուրքիայի նախագահ Էրդողանի խամաճիկի հետ կապված՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների գործողությունը։ Այս մասին հայտնում է Aftonbladet-ը։ Ցույցը տեղի է ունեցել հունվարի 11-ին Ստոկհոլմում։ Հրատարակության համաձայն՝ Շվեդիայի դատախազությունը ցուցարարների գործողություններում ոչ մի անօրինական բան չի տեսել։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են Անկարային արտահանձնել մոտ…

Read More
13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում. Արցախի ԱՆ
		16.01.2023 . Արցախ

13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում. Արցախի ԱՆ 16.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:   «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների…

Read More
Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն. Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
		16.01.2023 . Արցախ

Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն. Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր 16.01.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Սամվել Շահրամանյանը նշանակվել…

Read More
«Շրջափակում հանուն ապաշրջափակման». ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել
		15.01.2023 . Արցախ

«Շրջափակում հանուն ապաշրջափակման». ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել 15.01.2023 . Արցախ

Ազգային ժողովրդավարական բևեռն այսօր կրկին «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա է իրականացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են՝ պահանջում են, որ ռուսաստանցի խաղաղապահները կատարեն եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պարտավորությունը: Ակցիայի մասնակիցները, ինչպես նախորդ շաբաթ, այսօր էլ հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, իրենց աջակցությունն են հայտնել արցախահայությանը՝…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ չորս հիվանդներ ԼՂ-ից այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված ԲԿ-ներ
		15.01.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ չորս հիվանդներ ԼՂ-ից այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված ԲԿ-ներ 15.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներով, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ…

Read More
Շրջափակման մեջ հայտնված ՀՀ բուհերի արցախցի ուսանողները կարող են քննություններին հեռավար մասնակցել
		14.01.2023 . Արցախ

Շրջափակման մեջ հայտնված ՀՀ բուհերի արցախցի ուսանողները կարող են քննություններին հեռավար մասնակցել 14.01.2023 . Արցախ

Արցախում գտնվող այն ուսանողները, որոնք Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել, կարող են քննություններին հեռավար մասնակցել: Հայաստանյան բուհերը ստեղծված իրավիճակում առաջնորդվելու են ԿԳՄՍ նախարարության շրջաբերականով. անհատական մոտեցում է ցուցաբերվելու այս պահին Արցախում գտնվող ուսանողների նկատմամբ, մասնավորապես՝ բացակայությունները հարգելի համարելու, ուսումնական պլանով նախատեսված ընթացիկ և միջանկյալ քննությունների հանձնման գործընթացների համար սահմանվելու է հատուկ ձևաչափ…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ հինգ հիվանդներ ԼՂ-ից այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված ԲԿ-ներ
		14.01.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ հինգ հիվանդներ ԼՂ-ից այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված ԲԿ-ներ 14.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հինգ հիվանդ՝ «Վիճակ երիկամի փոխպատվաստումից հետո, ձախակողմյան փոքր երիկամ, պարբերական հիվանդություն», «Հղիություն VII, 19-20 շաբաթ, պտղի մոտ 21, 18, 13 քրոմոսոմային տրիսոմիաների բարձր ռիսկ», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ», «Ձախ թոքի քաղցկեղ» և «Վիճակ ականապայթյունային վիրավորումից հետո հետվիրահատական անօֆթալմ, ինտեգրացված իմպլանտի…

Read More
Մի շարք ավերիչ պտտահողմեր են մոլեգնել Միացյալ Նահանգների հարավում
		13.01.2023 . Միջազգային

Մի շարք ավերիչ պտտահողմեր են մոլեգնել Միացյալ Նահանգների հարավում 13.01.2023 . Միջազգային

7 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են ԱՄՆ հարավային նահանգներում մոլեգնող մի շարք պտտահողմերի հետևանքով։ Ալաբամա նահանգի Սելմա քաղաքի տասնյակ տներ և ձեռնարկություններ փլատակների են վերածվել կամ մեծ վնասներ են կրել, գրում է Euronews-ը: Ալաբամայի մեկ այլ հատվածում պտտահողմը 30 կիլոմետր լայնությամբ ճանապարհ է փորել: Հաղորդվում է, որ մի շրջանում էլ տորնադոն օդ է նետել…

Read More
ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունների գոյություն ունեցող հարթակներից մեկն է, բայց միակը չէ. Յաել Բրոն-Պիվե
		13.01.2023 . Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունների գոյություն ունեցող հարթակներից մեկն է, բայց միակը չէ. Յաել Բրոն-Պիվե 13.01.2023 . Արցախ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում լրագրողները Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեին հարց ուղղեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը համարում է, թե ԼՂ հարցը լուծված է՝ այսպիսով մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գոյությունը: «Այսօր կարևոր է վերադառնալ երկխոսության կողմերի միջև: Մինսկի խումբը երկխոսությունների գոյություն ունեցող հարթակներից մեկն է, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ…

Read More
Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել
		13.01.2023 . Արցախ

Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել 13.01.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ: Վերջինս իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հավաքել…

Read More
Ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկելու ԼՂ հայությանը. Միրզոյանը՝ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին
		12.01.2023 . Արցախ

Ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկելու ԼՂ հայությանը. Միրզոյանը՝ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին 12.01.2023 . Արցախ

Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ: Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական հիմնավորումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում…

Read More
Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային. Կոնգրեսական Լին՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին
		12.01.2023 . Արցախ

Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային. Կոնգրեսական Լին՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին 12.01.2023 . Արցախ

Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հարավային Նևադայի հայկական մեծ համայնքը և կիսում եմ նրանց մտահոգությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լին: «Արդեն մեկ ամիս է անցել շրջափակման սկզբից, որը հանգեցրել է պարենի, կենսական կարևոր դեղամիջոցների և հումանիտար օգնության հասանելիության դադարեցմանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային»,- գրել…

Read More
Ահաբեկչություն Աֆղանստանի ԱԳ նախարարության շենքի մոտ
		11.01.2023 . Միջազգային

Ահաբեկչություն Աֆղանստանի ԱԳ նախարարության շենքի մոտ 11.01.2023 . Միջազգային

Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, պայթյունից հետո լսվել են կրակոցներ, հայտնում է Agence France-Presse-ը։ Զոհերից շատերը եղել են արտաքին գործերի նախարարության կամ երկրի ժամանակավոր կառավարության մշակույթի ու տեղեկատվության նախարարության աշխատակիցներ։ Զոհվածների թվում են եղել նաև «Թալիբան» շարժման երեք անդամ: Թալիբների ներկայացուցիչն ասել է, որ մահապարտ ահաբեկիչը փորձել…

Read More
Ուկրաինացիները կարող են ապավինել Բեռլինի աջակցությանը. Գերմանիայի ԱԳ նախարար
		11.01.2023 . Միջազգային

Ուկրաինացիները կարող են ապավինել Բեռլինի աջակցությանը. Գերմանիայի ԱԳ նախարար 11.01.2023 . Միջազգային

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը չհայտարարված այց է կատարել Արևելյան Ուկրաինա, մասնավորապես՝ Խարկով: Ընդ որում՝ Ուկրաինա նրա այցի մասին նախապես չեն հայտարարել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, փոխանցում է RTL-ը։ Բերբոքին ուղեկցել են նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբան և Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը։ Գերմանիայի արտգործնախարարը վստահեցրել է ուկրաինացիներին, որ նրանք կարող են ապավինել Բեռլինի աջակցությանը, այդ…

Read More
Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողները
		11.01.2023 . Միջազգային

Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողները 11.01.2023 . Միջազգային

Հայտնի են հունվարի 10-ին Բևերլի Հիլզում տեղի ունեցած «Ոսկե գլոբուսի» 80-րդ մրցանակաբաշխության հաղթողները: «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Ֆաբելմանները» ժապավենը, իսկ Սթիվեն Սփիլբերգն այդ աշխատանքի համար ճանաչվել է լավագույն ռեժիսոր: Ֆիլմը պատմում է աշխարհահռչակ ռեժիսորի ընտանիքի, մանկության և ռեժիսոր դառնալու ճանապարհի մասին: «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է «Ինիշերինի Բանշիները» ֆիլմը: Ռեժիսոր…

Read More
Ալիևը խոստովանել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառը չկա
		10.01.2023 . Միջազգային

Ալիևը խոստովանել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառը չկա 10.01.2023 . Միջազգային

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին՝ շեշտելով, որ այդ նախագիծը կյանքի կկոչվի ցանկացած դեպքում: «Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար ոչ միայն տնտեսական և տրանսպորտային, այլև ռազմավարական նախագիծ է։ Ամբողջապես համոզված ենք, որ այս նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,- նշել է նա: Ալիևը խոստովանել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ…

Read More
Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղարին
		10.01.2023 . Արցախ

Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղարին 10.01.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին: Արարատ Մելքումյանը Հանրապետության նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է  հունվարի 7-ին: Երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որը, հետպատերազմյան ծանր իրավիճակում ստանձնելով այդ կարևորագույն աշխատանքի պատասխանատվությունը, պատվով է…

Read More
Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում
		10.01.2023 . Հայաստան, Քաղաքական

Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում 10.01.2023 . Հայաստան, Քաղաքական

  Հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ Երևանն աննպատակահարմար է համարում 2023 թվականին Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, ինչի մասին, ըստ նրա, կազմակերպության անդամներն արդեն տեղեկացված են։ Փաշինյանն այս հայտարարության վերաբերյալ այլ մեկնաբանություն չի արել։  

Read More
Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը
		10.01.2023 . Արցախ

Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը 10.01.2023 . Արցախ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։   «Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարությունը բարձրաձայնել է նաև 2022 թվականի դեկտեմբերի…

Read More
Ուկրաինայում հակամարտությունը «խրամատային պատերազմի» է վերածվում. սենատոր Անգուս Քինգ
		09.01.2023 . Միջազգային

Ուկրաինայում հակամարտությունը «խրամատային պատերազմի» է վերածվում. սենատոր Անգուս Քինգ 09.01.2023 . Միջազգային

Ուկրաինայի արևելյան հատվածում հակամարտությունը վերածվում է «խրամատային պատերազմի», այս մասին CBS-ի հետ հարցազրույցում ասել է ամերիկացի սենատոր Անգուս Քինգը։ «Դա գրեթե նման է Առաջին համաշխարհային պատերազմին: Սարսափելի է»,- ասել է քաղաքական գործիչը։ Քինգի խոսքով՝ հետևակի զրահամեքենաները, որոնք ներառված են Ուկրաինային տրամադրվող օգնության նոր փաթեթում, նախատեսված են օգնելու Կիևին՝ փոխելու իրավիճակը արևելյան ուղղությամբ։ Սենատորը նաև կարևորել…

Read More
Անհապաղ ջանքեր են պետք Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ. «Հայաստան» հիմնադրամ
		09.01.2023 . Արցախ

Անհապաղ ջանքեր են պետք Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ. «Հայաստան» հիմնադրամ 09.01.2023 . Արցախ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ: «Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով: Դեռևս 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է…

Read More
Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով դպրոցների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի. Արցախի ԿԳՄՍՆ
		08.01.2023 . Արցախ

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով դպրոցների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի. Արցախի ԿԳՄՍՆ 08.01.2023 . Արցախ

Արցախի ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում  ուսումնական գործընթացը հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.  Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական գործընթացի…

Read More