Flyone Armenia-ն տվեց Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը

Flyone Armenia-ն տվեց Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը

Flyone Armenia ավիաընկերությունը ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան — Փարիզ — Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:   Երևան — Փարիզ — Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շառլ դը Գոլ» միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ, մայիսին՝ երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին՝ ընդհուպ մինչև շաբաթական չորս անգամ:   Երևանի «Զվարթնոց»…

Read More
Սև ծովում նավագնացության համար սպառնալիքներ չկան. Թուրքիայի ՊՆ

Սև ծովում նավագնացության համար սպառնալիքներ չկան. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում, որտեղ հայտնաբերվել էին ականներ, նավագնացության համար այլևս սպառնալիքներ չկան։ Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է նավեր տրամադրել Մարիուպոլից քաղաքացիական անձանց և վիրավորների տարհանումը կազմակերպելու համար: Աքարն ասել է, որ թուրքական կողմն այս հարցում համակարգում է իր գործողությունները Ռուսաստանի և Ուկրաինայի համապատասխան մարմինների հետ։ Ավելի վաղ Թուրքիայի…

Read More
Ճապոնիայի ԱԳ նախարարը Լեհաստանում հանդիպել է ուկրաինացի իր պաշտոնակցի կետ

Ճապոնիայի ԱԳ նախարարը Լեհաստանում հանդիպել է ուկրաինացի իր պաշտոնակցի կետ

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին Լեհաստան կատարած այցի շրջանակում բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբայի հետ՝ ասված է Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Ցանկանում եմ նշել, որ Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը Ուկրաինայի հետ են»,- ընդգծել է Ճապոնիայի նախարարը։ Նա նաև հայտնել է, որ Տոկիոն մի շարք ոլորտներում խիստ պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի դեմ՝…

Read More
Մորավեցկին շանտաժ է որակել գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը

Մորավեցկին շանտաժ է որակել գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջը որակել է շանտաժ՝ հայտարարելով, որ Վարշավան դրան կուլ չի գնա՝ փոխանցում է ТАСС-ը: Մորավեցկին նշել է, որ Լեհաստանը չի պատրաստվում գազի դիմաց վճարել ռուբլով: «Ես կոչ եմ անում Գերմանիայի և Ավստրիայի կանցլերներին և մյուս ղեկավարներին՝ չենթարկվելու այդ շանտաժին»,- հավելել է Լեհաստանի կառավարության ղեկավարը: Նրա…

Read More
Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Սան Դամասո համալսարանում անցկացված «Վայելելով Հայաստանը» համաժողովին

Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Սան Դամասո համալսարանում անցկացված «Վայելելով Հայաստանը» համաժողովին

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել է Մադրիդի Սան Դամասո համալսարանում անցկացված համաժողովին, որը կրում էր «Վայելելով Հայաստանը» խորագիրը։   Միջոցառման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։     Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Հայ Եկեղեցու պատմությանը, հայոց գրերին և գրականությանը նվիրված ելույթներով հանդես են եկել նույն համալսարանի դասախոսներ…

Read More
ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի. Քիրբի

ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի. Քիրբի

ԱՄՆ-ն Ուկրաինային 300 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Պաշտոնյայի խոսքով՝ նման կերպ Վաշինգտոնը ցանկանում է ուժեղացնել Ուկրաինայի ինքնապաշտպանական կարողությունները։ «Նոր փաթեթը ներառում է լազերային կարգավորմամբ հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, գիշերային տեսանելիության սարքեր և զինամթերք»,- հստակեցրել է Քիրբին։

Read More
Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա Մոսկվայի հետ Պեկինի առևտրային հարաբերությունների վրա. Չինաստանի ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա Մոսկվայի հետ Պեկինի առևտրային հարաբերությունների վրա. Չինաստանի ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Չինաստանի բնականոն առևտրային հարաբերությունների վրա։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Վան Լութունը՝ մեկնաբանելով նախօրեին կայացած ԵՄ-ՉԺՀ առցանց գագաթնաժողովի արդյունքները։ «Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ։ Մենք չենք կարծում, որ այն պետք է ազդի որևէ այլ երկրի հետ մեր բնականոն առևտրի վրա:…

Read More
ԱԽ քարտուղարը և Լիտվայի վարչապետի խորհրդականը քննարկել են ժողովրդավարության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

ԱԽ քարտուղարը և Լիտվայի վարչապետի խորհրդականը քննարկել են ժողովրդավարության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ:  Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։  Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները՝ ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության  ոլորտներում…

Read More
Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը ձգձգվում է. Զելենսկի

Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը ձգձգվում է. Զելենսկի

Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ռուս զինվորականները շարժվում են դեպի Դոնբաս, Խարկով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ ծանր մարտեր են սպասվում։ Նախագահը, Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում դիմելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հույս է հայտնել, որ վերջինս չի վախենում Վլադիմիր Պուտինից: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային ռազմական…

Read More
Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը հանվել է

Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը հանվել է

ՌԴ կառավարությունը հաստատել է երկրի սննդամթերքի ներքին շուկայի պաշտպանությանը և կարևոր գյուղմթերքի գնի կայունացմանն ուղղված միջոցները: Ապրիլի 1-ից մինչև 2022 թ. օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելք է սահմանվել արևածաղկի սերմերի արտահանման վրա: Ապրիլի 15-ից սահմանվել է արևածաղկի ձեթի, ինչպես նաև արևածաղկի սերմերի պինդ մնացորդների մատակարարման քվոտա։ Կարագի դեպքում 1,5 մլն տոննա ծավալային սահմանափակում է դրվում։ Քվոտան…

Read More
Ուկրաինան և Ռուսաստանը իրականացրել են գերիների փոխանակում

Ուկրաինան և Ռուսաստանը իրականացրել են գերիների փոխանակում

Զապորոժիեի շրջանում ուրբաթ՝ ապրիլի 1-ի երեկոյան, տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։ «Զապորոժիեի շրջանում հենց նոր տեղի ունեցավ գերիների փոխանակում։ 86 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ 15 կին, արդեն ապահով են»,- ասել է նա։ Տիմոշենկոն, սակայն, չի հայտնել, թե քանի ռուս զինվոր է ազատ արձակվել։

Read More
ԱՄՆ-ը և դաշնակիցները հազիվ թե Ուկրաինային տան անվտանգության այն երաշխիքները, որ ցանկանում է Կիևը. CNN

ԱՄՆ-ը և դաշնակիցները հազիվ թե Ուկրաինային տան անվտանգության այն երաշխիքները, որ ցանկանում է Կիևը. CNN

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դժվար թե Ուկրաինային առաջարկեն անվտանգության երաշխիքներ, որոնք նախկինում պահանջում էր Կիևը՝ հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դիտարկում են Ուկրաինային անվտանգության այլընտրանքային երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե Կիևը մերժի դաշինքին անդամակցելու իր դիմումը՝ որպես զիջում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում։ CNN-ի աղբյուրները, այնուամենայնիվ, կասկածել են, որ, ի վերջո, ԱՄՆ-ի…

Read More
Ղրիմի և Դոնբասի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. Մեդինսկի

Ղրիմի և Դոնբասի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. Մեդինսկի

Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում մնում է անփոփոխ: Այդ մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ուրբաթ՝ ապրիլի 1-ին, ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվել են տեսաֆորմատով։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ էր արել շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ։ Նա ասել է, որ Մոսկվան պատասխան է պատրաստում այն…

Read More
Բելգորոդի նավթի պահեստում բռնկված հրդեհը բանակցությունների համար հարմարավետ պայմաններ չի ստեղծում. Պեսկով

Բելգորոդի նավթի պահեստում բռնկված հրդեհը բանակցությունների համար հարմարավետ պայմաններ չի ստեղծում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Բելգորոդի նավթային պահեստում բռնկված հրդեհի մասին։ Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ենթադրյալ հարվածը նավթի պահեստին «հարմար պայմաններ չի ստեղծում բանակցությունները շարունակելու համար»՝ հայտնում է kommersant-ը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ իրավապահ մարմինները պետք է գնահատեն միջադեպը։ «Նախագահի աշխատակազմը…

Read More
Ուկրաինական ուղղաթիռները հրթիռակոծել են Բելգորոդի նավթի պահեստը

Ուկրաինական ուղղաթիռները հրթիռակոծել են Բելգորոդի նավթի պահեստը

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բելգորոդի մարզի նավթի պահեստում: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ դա տեղի է ունեցել ուկրաինական երկու ուղղաթիռների իրականացրած գնդակոծության հետևանքով։ Երկու մարտական ուղղաթիռները չկառավարվող հրթիռներ արձակելուց հետո հեռացել են մեծ արագությամբ՝ թռչելով շատ ցածր՝ հայտնում է Interfax-ը: Ոչ ոք չի մահացել, վիրավորվել է նավթի պահեստի երկու աշխատակից՝ ասել է…

Read More
Ֆինլանդիան և Շվեդիան կարող են արագ անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե դիմեն. Ստոլտենբերգ

Ֆինլանդիան և Շվեդիան կարող են արագ անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե դիմեն. Ստոլտենբերգ

Շվեդիան և Ֆինլանդիան կարող են արագ միանալ ՆԱՏՕ-ին, եթե որոշեն դիմել անդամակցության համար: Սկանդինավյան այս երկու երկրի զինված ուժերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ Ֆինլանդիան կազմակերպության մերձավոր գործընկերն է։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Ֆինլանդիան ինքը պետք է որոշի, թե արդյոք ցանկանո՞ւմ է անդամակցել Դաշինքին։ Իր հերթին,…

Read More
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ռաու

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ռաու

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է նաև իր ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական…

Read More
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել մեկ օրում. Չավուշօղլու

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել մեկ օրում. Չավուշօղլու

Թուրքիայի և Հայաստանի միջև թռիչքների վերականգնումը, հատուկ ներկայացուցիչների նշանակումը կողմերի միջև փոխվստահության բարձրացման քայլեր են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական Ahaber լրատվականին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել սահմանային գետերի հուների հստակեցման հետ կապված հարցերում, սահմանների բացման դեպքում՝ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության…

Read More
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե նման դիմում լինի. Ստանո

ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե նման դիմում լինի. Ստանո

Եվրամիության երկրները կքննարկեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին հարցումը, եթե նման դիմում ստանան Կիևից: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Եթե նման հարցում լինի, ապա ԵՄ անդամ երկրները կքննարկեն այն»,- նշել է Ստանոն: Հիշեցնենք, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում չեզոք կարգավիճակի դիմաց պահանջում է անվտանգության միջազգային երաշխիքներ: Ըստ Կիևի՝ երաշխավորի…

Read More
Վարուժան Ներսեսյանը ՄԹ նախարարին է ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները

Վարուժան Ներսեսյանը ՄԹ նախարարին է ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այսօր հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես` ադրբեջանական զինված ուժերի` Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակվող սադրանքները, նրանց ահաբեկելու և հոգեբանական…

Read More
Կիևը Բալթյան երկրներից և Լեհաստանից խնդրել է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները

Կիևը Բալթյան երկրներից և Լեհաստանից խնդրել է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները

Ուկրաինան դիմել է Լեհաստանին՝ խնդրելով փակել Բելառուսի, իսկ Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից խնդրել է փակել Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանները: Այս մասին հայտնել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշիցան։ Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը դիմել էր Եվրոպական հանձնաժողովին՝ առաջարկելով ամբողջությամբ արգելափակել ԵՄ-ի տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ: «Մենք բանակցություններ ենք վարում Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության,…

Read More
Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Բրյուսելում հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Հանդիպումը կազմակերպել էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Եվրամիության մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Հաղորդագրության…

Read More
Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում

Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում

Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին: Կայքի հաղորդմամբ` եռակողմ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ Բրյուսելում:

Read More
Անվտանգության երաշխիքների մասին հանրաքվե կանցկացվի ռուսական զորքերի հեռացումից հետո. Պոդոլյակ

Անվտանգության երաշխիքների մասին հանրաքվե կանցկացվի ռուսական զորքերի հեռացումից հետո. Պոդոլյակ

Ուկրաինայի անվտանգության մասին պայմանագիրը կներկայացվի հանրաքվեի, որի ընթացակարգը կսկսվի միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Որպեսզի Անվտանգության պայմանագիրը ճիշտ ամրագրվի միջազգային իրավունքում, այնտեղ պետք է լինի հետևյալ ընթացակարգը՝ հանրաքվե Ուկրաինայում, որից հետո՝ դրա վավերացում երաշխավորող երկրների խորհրդարանների և Գերագույն ռադայի կողմից»,- ասել է…

Read More
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի ԱԳՆ-ների միջև

Մարտի 30-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բելգիականը՝ ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր տնօրեն Ժերոան Կորմանը։ Զրուցակիցները երկուստեք բարձր գնահատեցին Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսությունը, կարևորեցին համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև՝ բազմակողմ շրջանակներում: Առևտրատնտեսական համագործակցության…

Read More
Գազի դիմաց ռուբլով վճարումը չի սկսվի մարտի 31-ից. Պեսկով

Գազի դիմաց ռուբլով վճարումը չի սկսվի մարտի 31-ից. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ոչ բարեկամ» երկրների համար ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման գործընթացը չի մեկնարկի հենց մարտի 31-ին։ Նրա խոսքով՝ դա «ժամանակի երկար գործընթաց է»՝ գրում է kommersant-ը։ «Մենք ասել ենք, որ վճարումն ու առաքումները ժամանակատար գործընթաց են… Դա չի նշանակում, որ վաղվա առաքումները պետք է վճարվեն ռուբլով: Այստեղ…

Read More
ՆԱՏՕ-ն գնահատել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքները

ՆԱՏՕ-ն գնահատել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների արդյունքների գնահատման հարցում՝ գրում է РИА Новости-ն։ Նախօրեին Ստամբուլում կայացած բանակցություններից հետո ռուսական կողմը հայտարարեց, որ զգալիորեն նվազեցնում է ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում և առաջարկեց նախագահներ Պուտինի ու Զելենսկու հանդիպումը Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների կողմից խաղաղության…

Read More
Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին

Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այդ մասին գրում է SPA գործակալությունը։ Կոալիցիան հայտարարել է, որ դրա նպատակն է նպաստել «միջեմենական բանակցությունների» հաջողությանը, ինչպես նաև «դրական մթնոլորտ ստեղծել ռամադան սրբազան ամսվա ընթացքում խաղաղություն հաստատելուն և Եմենում անվտանգություն ու կայունություն ապահովելուն»: Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար…

Read More
Սպիտակ տունը մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրումն Ուկրաինային

Սպիտակ տունը մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրումն Ուկրաինային

Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կոնկրետ խոսել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Իհարկե, մենք Ուկրաինայի հետ սերտորեն աշխատում ենք բոլոր տարբերակների վրա, որոնք կօգնեն ապահովել այդ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Բայց ես չեմ կարող նախօրոք մանրամասներ հայտնել անվտանգության երաշխիքների հետ կապված քննարկումների մասին»,-…

Read More
Ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելն անհնար է. Մակրոնը՝ Պուտինին

Ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելն անհնար է. Մակրոնը՝ Պուտինին

Ելիսեյան պալատը մանրամասներ է հայտնել ՌԴ և Ֆրանսիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցից: Այն տեղի է ունեցել մարտի 29-ին: Երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները, այդ թվում՝ հաշվի առնելով Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը: Հատուկ ուշադրություն է հատկացվել մարդասիրական հարցերին: Մակրոնը պատմել է, որ Պուտինը փաստել է՝ ներկայում անհնար է Մարիուպոլում…

Read More