Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին Լեհաստան կատարած այցի շրջանակում բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբայի հետ՝ ասված է Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ցանկանում եմ նշել, որ Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը Ուկրաինայի հետ են»,- ընդգծել է Ճապոնիայի նախարարը։ Նա նաև հայտնել է, որ Տոկիոն մի շարք ոլորտներում խիստ պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի դեմ՝ համագործակցելով միջազգային հանրության, այդ թվում՝ «Մեծ յոթնյակի» երկրների հետ։ Հայաշիի խոսքով՝ իր երկիրը խթանում է ուկրաինացի փախստականների ընդունման գործընթացը։
Ճապոնիայի վարչապետը Լեհաստանում է լինելու մինչև ապրիլի 5-ը։ Նա բանակցություններ կվարի տեղի իշխանությունների հետ՝ գնահատելու ուկրաինացի փախստականների հետ կապված իրավիճակը։