Կիևն ու Մոսկվան 90-ական ռազմագերի են փոխանակել
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներ՝ կողմերից յուրաքանչյուրը հանձնել է 90 մարդու, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։ Նախորդ անգամ Մոսկվան և Կիևը գերիներին փոխանակել էին մայիսի 31-ին։ Այդ ժամանակ երկու կողմը վերադարձրել էր 75 գերու: Նույն օրը ռուսական կողմին է հանձնվել 45 զինվորի աճյուն, իսկ 212-ը՝ ուկրաինական կողմին: Փետրվարին…
