Արևմուտքը փորձում է վերջնականապես տապալել երկխոսության հնարավորությունները. Լավրով

Արևմուտքն ութ տարի շարունակ պաշտպանում էր Կիևին՝ խոչընդոտելով կատարել Մինսկի պայմանավորվածությունները, առաջ քաշելով միայն ուժային լուծում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջազգային թվային հարաբերություններ 2022» համաժողովին: Նրա խոսքով՝ Կիևն այսքան ժամանակ պատրաստվում էր պատերազմի: Խոսելով Արևմուտքի հետ հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ վերջինս փորձում է վերջնականապես տապալել երկխոսության հնարավորութունները:…

Read More

Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ այցի հետ կապված միջադեպը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցը Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ այցելելու հետ կապված խոչընդոտները: «Ռուսական խաղաղապահ զորակազմը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան: Կարծում ենք, որ այն…

Read More

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կանցկացվի Վիեննայում. Չավուշօղլու

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։ Նա չի հստակեցրել հանդիպման հնարավոր ամսաթիվը: Միևնույն ժամանակ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցությունները նախընտրելի է անցկացնել Հայաստանում կամ Թուրքիայում, և ոչ երրորդ երկրում:    

Read More

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու ջանքեր է գործադրում. Չավուշօղլու

Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայում հակամարտության կողմերի հետ և ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ նման հանդիպման անցկացումը կախված է Ռուսաստանի ղեկավարի համաձայնությունից։ «Վերջին շրջանում՝ Բուչայի դեպքերից հետո, կողմերը միմյանց դատապարտող շատ հայտարարություններ են արել։ Դա…

Read More

ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանին պետք է թույլ չտալ մասնակցել G-20-ի գագաթնաժողովին. Սակի

Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ G-20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը, ինչպես նաև արգելվի Ռուսաստանի մասնակցությունն այդ բազմակողմ հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին։ «Շատ թեմաներ կան, որոնք կարելի է քննարկել: Վլադիմիր Պուտինի գործողությունները Ռուսաստանը դարձնում են այն երկիրը, որին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով, պետք…

Read More

Զելենսկին հայտարարել է Վիկտոր Մեդվեդչուկի ձերբակալման մասին

ԵՄ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՎԱՐՏՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԲՈՐԵԼ Եվրամիությունը չի նպաստում Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածմանը, ավելին՝ փորձում է զսպել այն։ Նման հայտարարություն է արել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Նաև փորձում ենք թույլ չտալ, որ մահաբեր զենք կիրառվի։ Մենք դիվանագիտական լուրջ ջանքեր ենք գործադրում։ Հարկավոր է անել ամեն ինչ՝ հնարավորինս շուտ դադարեցնելու պատերազմը։ Մեզ համար…

Read More

Եղանակային անոմալիաներ աշխարհում

Պտտահողմը հարվածել է ԱՄՆ Տեխաս նահանգի Ուիլյամսոն շրջանին՝ պատճառելով մեծ վնաս, խափանվել է Էլեկտրամատակարարումը: Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ տուժել է 23 մարդ, 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Հիմնականում տուժել է 2300 բնակիչ ունեցող Սալադո քաղաքը։ Տները մեծ վնաս են կրել, ծառերն արմատախիլ են եղել։ France24-ն էլ հայտնում է, որ  ջրհեղեղներից ու սողանքներից տուժել…

Read More

Շվեդիան մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հունիսի վերջին

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել դաշինքի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 29-30-ը Մադրիդում՝ հայտնում է The Local Sweden պորտալը։ Տեղական Aftonbladet թերթի փոխանցմամբ՝ Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​աշխատավորական կուսակցությունը մայիսի 24-ին կանցկացնի կուսակցության ղեկավարության արտահերթ նիստ, որի ընթացքում կուսակցական 26 շրջանի ներկայացուցիչներ կքննարկեն իրենց դիրքորոշումը Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հարցում։ Մինչ…

Read More

Լեհաստանի և Բալթյան երկրների նախագահները Կիևում են՝ քննարկելու Ուկրաինային նյութական աջակցության հարցը

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահները մեկնել են Կիև՝ քննարկելու Ուկրաինային նյութական աջակցություն ցույց տալու հարցը։ Այդ մասին չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կաբինետի ղեկավար Պավել Շրոտը։ Նրա խոսքով՝ չորս երկրի ղեկավարները Կիև են գնացել «Ուկրաինային նախատեսվող խորհրդանշական, քաղաքական, ինչպես նաև նյութական աջակցության շուրջ բանակցությունների»։ Պատասխանելով ռազմական աջակցության մասին հարցին՝ Շրոտը…

Read More

Լուկաշենկոն հերքել է Բելառուսի` Ռուսաստանին միանալու հավանականությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է երկրի՝ Ռուսաստանի մաս դառնալու հնարավորությունը։ Այդ մասին նա ասել է Վլադիվոստոկում լրագրողներին՝ գրում է Interfax-ը։ «Ասում են, որ Բելառուսը ներառվելու է Ռուսաստանի կազմում։ Պուտինն ու ես այնքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով: Մենք երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն ենք կառուցելու, որ մեզնից շատ բան սովորեն, այդ թվում՝ ինչպես…

Read More

Կիևի հետ բանակցությունները մտել են փակուղի. Պուտին

Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ողբերգություն է, սակայն Ռուսաստանին այլ ելք չէին թողել, դա ժամանակի հարց էր, հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Ամուրի շրջանի «Վոստոչնայա» տիեզերակայան այցի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։ «Հատուկ գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, այն կշարունակվի, քանի դեռ դրա նպատակները լիովին չեն իրագործվել, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կորուստները»,- ընդգծել…

Read More

Համաշխարհային բանկն Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում

Համաշխարհային բանկն Ուկրաինայի համար 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում` բնակչությանը պետական ծառայությունների տրամադրմանն աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելպասը՝ փոխանցում է Reuters-ը։ «Մենք անհապաղ շրջանառու կապիտալ ենք տրամադրել Ուկրաինայի մատակարարումներ իրականացնող ընկերություններին։ Այսօր ես ուրախ եմ տեղեկացնելու, որ Համաշխարհային բանկը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել 1,5 մլրդ դոլար՝ աջակցելու…

Read More

Ուկրաինայում հակամարտությունը շուտով թևակոխելու է երկրորդ, ավելի արյունալի փուլ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

Ուկրաինայում հակամարտությունը շուտով թևակոխելու է երկրորդ, ավելի մասշտաբային փուլ` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։ «Ակնհայտ է, որ այս փուլը լինելու է շատ ավելի արյունալի, բարդ, առաջին փուլից տարբերվող, լայնամասշտաբ ինչպես արևելքում՝ Դոնբասում, այնպես էլ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ»,- նշել է նա։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ հակամարտությունը երկար չի տևի։ «Այնուհանդերձ,…

Read More

Ռուսաստանն անհնար է մեկուսացնել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության խնդիրները կկատարվեն։ Այդ մասին նա հայտարարել է Ամուրի շրջանի «Վոստոչնայա» տիեզերակայան այցի ընթացքին: Պուտինը հիշեցրել է, որ հատուկ գործողության վերաբերյալ առաջին հրապարակային ելույթում ինքը նշել է գործողության նպատակները՝ օգնել մարդկանց Դոնբասում: Նրա խոսքով՝ այդ գործողությունն իրականացնելով՝ ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկում նաև…

Read More

Մակրոնը կրկին Կիև այցելելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է կրկին այցելելու Կիև, եթե դա կօգնի երկխոսություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև։ «Իմ հայրենակիցներն ակնկալում են, որ անեմ հնարավորը, որպեսզի պատերազմը դադարի»,- նշել է նա։ Միևնույն ժամանակ, Փարիզն անցանկալի անձ է հայտարարել ևս 6 ռուս դիվանագետների։ Նրանք մեղադրվում են Ֆրանսիայի ազգային շահերին հակասող գործունեություն իրականացնելու համար՝…

Read More

Պուտինի հետ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում. Ավստրիայի կանցլեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը երկար չի տևել՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նեհամերը, իր հերթին, նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից։ Կանցլերը նաև ՌԴ նախագահին է փոխանցել Վոլոդիմիր Զելենսկու՝ նրա հետ ուղիղ բանակցություններ վարելու ցանկությունը։ Երկու…

Read More

Ֆրանսիան վերահաստատել է իր դերակատարումը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր

Ֆրանսիան վերահաստատում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելուն իր լիարժեք հավատարմությունը` թե երկկողմ հիմքով, և թե իբրև ԵՄ խորհրդի նախագահող ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող: Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «Այս դերում Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ` մարդասիրական խնդիրների լուծմանը հասնելու համար, նաև շարունակում է աջակցել սահմանների…

Read More

Գողերին հետաքրքրում են ոչ միայն թանկարժեք իրերը, այլև՝ թանկարժեք պանիրը

Հոլանդիայի Հյուսիսային Բրաբանտ նահանգի կաթնամթերքի ֆերմայից գողերի հանցախումբը թալանել է մեկուկես տոննա թանկարժեք պանիր։ Այդ մասին հայտնում է Daily Star-ը։ Գողացված պանրի ընդհանուր արժեքը կազմում է 17 000 եվրո: Հանցագործների խումբը լավ կազմակերպված հարձակման ժամանակ ներխուժել է ֆերմա և պանիրներով բարձել մի ամբողջ ավտոբուս: Հոլանդական կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ պանրի բարձր արժեքն այն դարձնում…

Read More

Իրանն ու ԵԱՏՄ-ն մինչև տարեվերջ ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը, անդրադառնալով Մոսկվա կատարած այցին, հայտարարել է, որ մինչև 2022 թ. տարեվերջ Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիր կկքնվի: «Որոշվել է արագացնել ապրանքների ցուցակը կազմելու գործընթացը: Երկու կողմն էլ ընդգծել են, որ մինչև 2022 թ. տարեվերջ պետք է կարողանանք ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրել: Միաժամանակ, հաշվի առնելով Հյուսիս-հարավ միջանցքի…

Read More

Ուկրաինայի նախագահը Հարավային Կորեային խնդրել է ռազմական օգնություն ցուցաբերել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսակապի միջոցով դիմել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ խնդրելով իր երկրին տրամադրել ռազմական սարքավորումներ ու տեխնիկա՝ հայտնում է ТАСС-ը։ «Ուկրաինային անհրաժեշտ են տարբեր ռազմական տեխնոլոգիաներ՝ տանկեր, ինքնաթիռներ: Հարավային Կորեան ունի զինտեխնիկա, որը թույլ կտա մեզ կռվել ռուսական տանկերի, հրթիռների դեմ: Մենք երախտապարտ կլինենք, եթե Հարավային Կորեան ռազմական օգնություն ցուցաբերի»,- ասել…

Read More

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:   Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից:  

Read More

Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է գնել ռուսական Су-57 ինքնաթիռներ

Թուրքիան կարող է քննարկել ռուսական Су-57 ինքնաթիռներ գնելու հարցը, եթե ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվի նրան վաճառել F-16 կործանիչներ։ Այդ մասին երկուշաբթի գրել է թուրքական Milliyet թերթը։ Անկարան Վաշինգտոնից խնդրել է 40 F-16 կործանիչ, և եթե ​խնդրանքը չհաստատվի, Թուրքիան կսկսի այլընտրանքներ փնտրել, այդ թվում՝ ռուսական Су-57-ը։ Պարբերականը չի բացառում, որ կարող են դիտարկվել նաև Ֆրանսիայից ու Մեծ…

Read More

Մարիուպոլի նավահանգստում պատանդառված 47 նավաստի ազատ է արձակվել

ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի գրեթե ամբողջական՝ տարածքի մինչև 80%-ի ազատագրման մասին։ «Դուք հավանաբար գիտեք, որ մենք կարողացանք ազատ արձակել 47 պատանդառված նավաստու երեք նավից։ Նավահանգիստն ազատագրվել է մոտ 80%-ով, նրանք դեռ դիմադրում են»,- նրա հայտարարությունից մի հատված մեջբերում է РИА Новости-ն։ Նավերը չէին կարողացել բաց ծով դուրս գալ…

Read More

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ձայների 95 տոկոսը հաշվարկված է. 27 տոկոսով առաջատարը Մակրոնն է

Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում, համաձայն նախնական տվյալների, առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է: Վերջինս ստացել է ձայների 27,41 տոկոսը:  Ընտրապայքարի մասնակիցներից «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է ձայների 24,03 տոկոսը: Երրորդ տեղում է «Ապստամբ Ֆրանսիա» շարժման առաջնորդ, ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը` 21,57 տոկոս ձայներով:…

Read More

Էմանուել Մակրոնը քվեաթերթիկների 65 տոկոսի հաշվարկից հետո ձայների 27,03%-ով առաջատար է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահական ընտրություններում ձայների 65% հաշվարկից հետո հավաքել է 27,03%-ը՝  «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից առաջ անցնելով ( 26,88%): Այս մասին են վկայում երկրի ՆԳՆ տվյալները։ Երրորդ հորիզոնականում է ծայրահեղ ձախ հայացքներով թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը (18,80%), նրան հաջորդում է ֆրանսիացի հայտնի գրող և լրագրող Էրիկ Զեմուրը (6,77), հինգերորդ հորիզոնականում է պահպանողական «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը (4,69%)։  

Read More

Իրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրի իր իրավունքի իրացումից. Ռայիսի

Թեհրանը ոչ մի քայլ հետ չի կանգնի խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր իրավունքի իրացումից։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ «Մենք ոչ մի քայլ չենք նահանջի Իրանի ժողովրդի` միջուկային ծրագրի իրավունքի պաշտպանության ճանապարհից: Հարյուրերորդ անգամ հայտարարում ենք, որ մեր ատոմային արդյունաբերությունը խաղաղ բնույթ է կրում»,- նշել է Իրանի նախագահը։ Հիշեցնենք, որ Իրանի միջուկային…

Read More

Սլովակիան ձգտելու է Ուկրաինայի շուտափույթ անդամակցության Եվրամիությանը

Սլովակիան ձգտելու է հասնել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածու պետության կարգավիճակի շուտափույթ տրամադրմանը, իսկ այնուհետեև՝ լիակատար անդամակցությանը: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը։ «Սլովակիան ԵՄ մյուս երկրների վրա ճնշում կգործադրի, որպեսզի Ուկրաինան որքան հնարավոր է շուտ ստանա Միության անդամության թեկնածու պետության, այնուհետև՝ լիիրավ անդամի կարգավիճակ»,- վարչապետի խոսքը մեջբերում է ТАСС-ը: Հեգերն այս հայտարարությունն արել…

Read More

Եթե Հունգարիան Ռուսաստանից գազ գնի ռուբլով, դա կլինի եվրոպական պատժամիջոցների խախտում. ֆոն դեր Լայեն

Եթե Բուդապեշտը ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, ինչը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, դա կդիտարկվի որպես Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա վստահեցրել է՝ քանի դեռ Բուդապեշտը նման վճարումներ չի կատարել, խնդիրներ չեն ծագի։ «Եվրամիությունը դեռ երբեք այսքան միասնական և վճռական չի եղել։ Յուրաքանչյուր…

Read More

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-ին պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին: Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն…

Read More

ԱՄՆ-ն չի ակնկալում, որ Ռուսաստանը դուրս կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից. Սակի

Ռուսաստանը դուրս չի գա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սակին։ «Մենք չենք ակնկալում, որ նման բան տեղի կունենա: Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցումը միջազգային արձագանքն էր Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Այլ կանխատեսումներ անել չեմ կարող»,- պարզաբանել է Սակին։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով…

Read More