Իրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրի իր իրավունքի իրացումից. Ռայիսի

Իրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրի իր իրավունքի իրացումից. Ռայիսի

Թեհրանը ոչ մի քայլ հետ չի կանգնի խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր իրավունքի իրացումից։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Մենք ոչ մի քայլ չենք նահանջի Իրանի ժողովրդի` միջուկային ծրագրի իրավունքի պաշտպանության ճանապարհից: Հարյուրերորդ անգամ հայտարարում ենք, որ մեր ատոմային արդյունաբերությունը խաղաղ բնույթ է կրում»,- նշել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման նպատակով Վիեննայում ընթացող բանակցությունների ութ փուլից հետո դադար է հայտարարվել: