G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում

Յոթի խմբի հանդիպման արդյունքներով Եվրահանձնաժողովի նախագահը հաստատել է, որ G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում: Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ այդ գումարը մոբիլիզացվելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից: «Այս որոշումն ուղերձ է, որ մենք օգնելու ենք Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է»,- հավաստիացրել է պաշտոնյան: Այժմ հստակեցվում են տեխնիկական մանրամասները:…

Read More

Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային․ Տիխանովսկայա

Բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն իշխանության է։ Նա ճիշտ է։ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային։ Աշխարհին պետք է ազատ և ժողովրդավար Բելառուս որպես հուսալի գործընկեր՝ հանուն խաղաղության, այլ ոչ թե դավաճան…

Read More

Իրանը ազատ է արձակել Ֆրանսիայի ձերբակալված քաղաքացուն

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Ֆրանսիայի քաղաքացուն, որն ավելի քան 20 ամիս բանտարկված էր՝ համազգային ցույցերին մասնակցելու մեղադրանքով։ Լուի Առնոն Ֆրանսիա է ժամանել հինգշաբթի, Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում նրան դիմավորել են ընտանիքը և արտգործնախարար Ստեֆան Սեժուռնեն։ Նախօրեին նախագահ Էմանուել Մակրոնը X սոցցանցում շնորհակալություն է հայտնել Օմանին՝ որպես Իրանի հետ հարաբերություններում Արևմուտքի միջնորդի, և «բոլոր նրանց,…

Read More

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի կողմից Արտեմիսյան համաձայնագրին միանալը. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի միանալն Արտեմիսյան համաձայնագրին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:  «Երեկ Վաշինգտոնում ՆԱՍԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ Հայաստանը դարձավ «Արտեմիսյան համաձայնագրի» 43-րդ ստորագրողը։ Համաձայնագիրը ստեղծվել է 2020 թվականին Միացյալ Նահանգների և յոթ այլ երկրի կողմից՝ տիեզերքի հետազոտությունն ու օգտագործումը կարգավորող սկզբունքների գործնական փաթեթը հաստատելու համար: Բարձր տեխնոլոգիական…

Read More

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գրանցված ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել թուրքական մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնց մեծ մասը գրանցված է Ստամբուլում: Դրանք զբաղվում են տարբեր նշանակության ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ։ Գերատեսչության տվյալով՝ ընկերությունների դեմ միջոցառումները կիրառվում են հակառուսական պատժամիջոցների ընդլայնման շրջանակում: «Ռուսաստանը հույսը դնում է անդրազգային մատակարարման բարդ շղթաների վրա՝ կերակրելու իր ռազմական մեքենան: Նրանք խճճված սխեմաներով փորձում են…

Read More

Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Հուլիսի 1-ից Թուրքիան 15 տոկոսով կթանկացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցումը։ ՌԻԱ Նովոստին, երկրի տրանսպորտի նախարարությանը հղումով, հայտնել է, որ Սև ծովը Մարմարայի հետ կապող և Եվրոպան ու Փոքր Ասիան բաժանող նեղուցով տարանցումը կթանկանա 40 տարվա մեջ առաջին անգամ։ 2023 թվականի հուլիսին սակագինն արդեն բարձրացվել էր ութ տոկոսով՝ մինչև 4,42 դոլար մեկ ֆրանկի դիմաց։…

Read More

Կուբա են ժամանել ՌԴ ռազմածովային ուժերի նավեր և միջուկային սուզանավ

Հունիսի 12-ին Ռուսական «Կազան» ատոմային սուզանավը, «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը, միջին ծովային տանկեր «Ակադեմիկ Պաշինը» և «Նիկոլայ Չիկեր» փրկարարական քարշակը ժամանել են Հավանայի նավահանգիստ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատն ավարտել է բարձր ճշգրտության հրթիռային զենքի կիրառման զորավարժությունը և ոչ պաշտոնական այցով ժամանել է Հավանայի նավահանգիստ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։ «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը…

Read More

Գերմանական Uniper-ը խզում է Ռուսաստանից գազի մատակարարման պայմանագրերը

Գերմանական Uniper էներգետիկ ընկերությունը, որը Գերմանիայում ռուսական գազի խոշորագույն ներկրողն էր և 2022 թվականին «Գազպրոմի» պատճառով շատ է տուժել, հայտարարել է ռուսական կոնցեռնի հետ պայմանագրերը խզելու մասին։ Դա հնարավոր է դարձել Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման շնորհիվ, որն ընդունվել է հօգուտ գերմանական ընկերության։ Ստոկհոլմի դատարանի հունիսի 7-ի որոշման մեջ նաև ասվում է, որ գերմանական կոնցեռնին ավելի…

Read More

Մակրոնը կոչ է արել չափավոր քաղաքական գործիչներին միավորվել ծայրահեղ աջերին հաղթելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի ձախ և աջ կուսակցությունների չափավոր քաղաքական գործիչներին կոչ է արել միավորվել՝ խորհրդարանի ընտրությունում ծայրահեղ աջերին հաղթելու համար։ Ֆրանսիայի կենտրոնամետ նախագահն ասել է, թե ցանկանում է, որ «բարի կամքի տեր տղամարդիկ և կանայք, որոնք կարող են ոչ ասել ծայրահեղություններին, համախմբվեն և կառուցեն ընդհանուր նախագիծ» երկրի համար: Մակրոնը կիրակի օրվանից ի վեր…

Read More

Վրաստանի պաշտպանության ուժերը Թուրքիայից ստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զրահափոխադրիչներ

Թուրքական կողմի հետ կնքված պայմանագրի հիման վրա Վրաստանի պաշտպանության ուժերը ստացել են ՆԱՏՕ-ի նոր ստանդարտների զրահափոխադրիչներ (VURAN)։ Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի հրապարակում տեղի է ունեցել ամենագնաց զրահատեխնիկայի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցելու համար Վրաստան է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ենթակայության ASFAT ընկերության գլխավոր տնօրենը։ VURAN տիպի զրահամեքենաները տեխնիկայի և ենթահամակարգերի առումով համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։…

Read More

Լեհաստանը մարտական ավիացիա է օդ բարձրացրել Ուկրաինային ՌԴ-ի հարվածների պատճառով

Լեհ զինվորականներն ու դաշնակիցներն ինքնաթիռներ են երկինք բարձրացրել՝ հունիսի 12-ի գիշերը Ուկրաինայի տարածք ռուսական օդային հարձակման պատճառով, հայտնել Է Լեհաստանի ԶՈՒ օպերատիվ հրամանատարությունը: «Գիշերը մենք հետևում էինք Ռուսաստանի հեռահար ավիացիայի ակտիվությանը, որը թևավոր հրթիռներով և Shahed տիպի անօդաչու թռչող սարքերով հարվածներ էր հասցնում հիմնականում Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտներին»,- ասված է Լեհաստանի ԶՈՒ օպերատիվ հրամանատարության հաղորդագրության…

Read More

Ջո Բայդենը հայտարարել է, որ ընդունում է որդու՝ Հանթերի վերաբերյալ երդվյալ ատենակալների որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ընդունում է երդվյալ ատենակալների որոշումը, որով իր որդի Հանթերը մեղավոր է ճանաչվել զենքի պահպանման օրենքը խախտելու համար: Նախկինում նա խոստացել էր չօգտվել ներման իրավունքից, եթե որդին մեղավոր ճանաչվի։ «Ջիլը (Ջիլ Բայդեն, Միացյալ Նահանգների առաջին տիկին) և ես միշտ կլինենք Հանթերի և մեր ընտանիքի մյուս անդամների կողքին՝ ցուցաբերելով սեր…

Read More

Բայրամովը և Բերբոքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։ Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ադրբեջանի արտգործնախարարը մատնանշել է խաղաղության գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները։ Այս համատեքստում Ջեյհուն Բայրամովը նշել է, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շարունակական պահանջը…

Read More

Էստոնիան Ուկրաինային փոքր հեռահարության Mistral տիպի զենիթահրթիռային համալիրներ կտրամադրի

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին, որում կներառվեն փոքր հեռահարության Mistral տիպի զենիթահրթիռային համալիրներ և դրանց հրթիռներ: Պևկուրի խոսքով՝ Ուկրաինային շտապ անհրաժեշտ է ամրապնդել հակաօդային պաշտպանությունը՝ Ռուսաստանի հարձակումները հետ մղելու համար, բացի դրանից՝ նման օգնությունը բխում է նաև Էստոնիայի շահերից: Ռազմական օգնության ստույգ ծավալները Էստոնիան չի հրապարակում՝ անվտանգության…

Read More

Ուկրաինայի էներգետիկ երթակառուցվածքը պետք է վերականգնվի մինչև այս տարվա վերջ․ Զելենսկի

Ուկրաինայում ոչնչացվել է 9 ԳՎտ հզորություն, ինչը կազմում է երկրի էներգետիկ կարիքների մոտ կեսը՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովում։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, էներգետիկ երթակառուցվածքը պետք է վերականգնվի մինչև այս տարվա վերջ։ Զելենսկին նաև տեղեկացրել է, որ ոչնչացված էներգետիկ սարքավորումների կազմում են ջերմային արտադրության 80%-ը և հիդրոգեներացման մեկ երրորդը։…

Read More

Մակրոնը հայտարարել է, որ անկախ խորհրդարանի ընտրության արդյունքից՝ հրաժարական չի տա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները: Այդ մասին նա հայտնել է Le Figaro պարբերականի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական իր հրաժարականը, եթե Եվրախորհրդարանի ընտրությունում հաղթած ծայրահեղ աջ Ազգային ճակատը հաղթի նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունում։ Մակրոնը վկայակոչել է…

Read More

Լավրովն ու Ֆիդանը անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նիժնի Նովգորոդում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության հարցեր: «Ռուսական կողմը հատուկ շեշտել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ հարցերի լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնման»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Անդրադարձ է կատարվել…

Read More

Մալավիի փոխնախագահի ինքնաթիռը վթարի է ենթարկվել

Մալավիի կառավարությունը հայտնել է, որ փոխնախագահ Սաուլոս Չիլիմային տեղափոխոխող ինքնաթիռն անհետացել է ռադարներից, որոնողական աշխատանքը շարունակվում է։ Երկրի նախագահ Լազարուս Չակվերան ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ իր հրամանով որոնողափրկարարական աշխատանքը կշարունակվի մինչև ինքնաթիռի հայտնաբերումը: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի գտնել որևէ փրկվածի: Ինքնաթիռը Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը…

Read More

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 14 երկիր, Ռուսաստանը ձեռնպահ է մնացել։ Բանաձևը ՀԱՄԱՍ-ին կոչ է անում համաձայնել հրադադարի մասին նոր առաջարկին, որին համաձայնել է Իսրայելը: Ըստ փաստաթղթի՝ այդ առաջարկի կյանքի կոչումը թույլ կտա հասնել «շուտափույթ, ամբողջական և վերջնական հրադադարի՝ պատանդների, այդ թվում՝ կանանց, տարեցների և…

Read More

Ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այսօր կայացած հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարներն ընդգծել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական, առևտրային կապերի ընդլայնումը, պաշտպանական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։ Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, երկու…

Read More

Ուկրաինայի խաղաղության հարցով Շվեյցարիայում գագաթնաժողովին կմասնակցեն 90 պետություն և կազմակերպություն

Շվեյցարիայում հունիսի 15-ին նախատեսված Ուկրաինայի խաղաղության համաժողովին մասնակցելու համար գրանցվել են 90 պետություն և կազմակերպություն, հայտնել է Շվեյցարիայի նախագահը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ 107 երկրի ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Շվեյցարիայի գագաթնաժողովին։ Նախագահ Վիոլա Ամհերդը պարզաբանել է, որ 80 պատվիրակություն, որոնք պաշտոնապես հաստատել են իրենց մասնակցությունը համաժողովին, կներկայացնեն պետություններ աշխարհի բոլոր…

Read More

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Նշենք, որ Ջեյհուն Բայրամովն այսօր այցով մեկնել է Գերմանիա։ Հաքան Ֆիդանը այցով Մոսկվայում է:

Read More

Միրզոյանը շնորհավորել է Ջայշանկարին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: «Ջերմ շնորհավորանքներս գործընկերոջս և լավ ընկերոջս՝ Սուբրամանյամ Ջայշանկարին, արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով: Քանի որ մենք գտնվում ենք մեր երկրների միջև ընդլայնված երկխոսություն և ամրապնդվող կապեր հաստատելու ճանապարհին, ես ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքն այդ նպատակներին հասնելու համար»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի…

Read More

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հաղթում է Եվրախորհրդարանի ընտրությունում

Եվրախորհրդարանը կիրակի երեկոյան հրապարակել է ընտրության արդյունքների նախնական գնահատականը, ըստ որի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (Քրիստոնեա-դեմոկրատներ) առաջին տեղում է՝ ստանալով Եվրախորհրդարանի 720 մանդատից 185-ը։ Երկրորդ տեղում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքն (Սոցիալ-դեմոկրատներ) է՝ 137 մանդատով։ «Արդիականացնելով Եվրոպան» խմբակցության լիբերալ կուսակցությունները ստացել են 79 մանդատ։ Եվրախորհրդարանի նախագահի լիազորությունը հանձնող Ռոբերտա Մեցոլան լրագրողներին ուղղված ուղերձում ընդգծել է, որ…

Read More

Բենի Գանցը հրաժարական է տվել Նեթանյահուի ռազմական կաբինետից

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը, որը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմ սկսելուց հետո միացել էր Արտակարգ ռազմական կաբինետին, հայտարարել է կառավարության կազմից դուրս գալու մասին՝ Գազայի հատվածի հետպատերազմյան ապագայի վերաբերյալ վարչապետ Նեթանյահուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Գանցը վարչապետին կոչ է արել հայտարարել նոր համընդհանուր ընտրություն, որում ակնկալվում է, որ ինքը կլինի ֆավորիտներից մեկը։ Նեթանյահուի արձագանքը չի ուշացել….

Read More

Երևանը պարտավոր է կատարել ՀԱՊԿ ֆինանսական պարտավորությունները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, Երևանը պահպանում է ՀԱՊԿ-ի հարցում ֆինանսական պարտավորությունները կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, թե Երևանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված…

Read More

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է ֆրանսիացիներին ու հայտարարել խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ցրելու մասին:   «Ես այս երեկո ցրում եմ Ազգային ժողովը: Շուտով ես կստորագրեմ նոր խորհրդարանի ընտրություն անցկացնելու մասին հրամանագիր, որի առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 7-ին»,- հայտարարել է Մակրոնը:   Ավելի վաղ նոր խորհրդարանի ընտրություն նշանակելու կոչով հանդես…

Read More

ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի՝ Փարիզում կայացած բանակցությունների ավարտին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և…

Read More

Թուրքիան ծրագրում է Ստամբուլում «Գազպրոմի» հետ գործառնական ընկերություն ստեղծել

Թուրքիան ակնկալում է Ստամբուլում գործառնական ընկերություն հիմնել BOTAŞ-ի և «Գազպրոմի» համագործակցությամբ՝ հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Պարզաբանելով, որ կողմերը բանակցում են տվյալ պլանի համաձայն, Բայրաքթարն ասել է, որ առաջիկա ամիսներին Անկարան և Մոսկվան «ցանկանում են կոնկրետ աշխատանք սկսել և նախագիծը կյանքի կոչել»: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը:

Read More

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին. Աբդել Ֆաթթահ աս Սիսի

Կահիրեում տեղի է ունեցել Ադրբեջանի և Եգիպտոսի նախագահների հանդիպումը: Իլհամ Ալիևի և Աբդել Ֆաթթահ աս Սիսիի ներկայությամբ գործակցության զարգացման փաստաթղթեր են ստորագրվել սպորտի, էներգետիկայի, արտահանման, ներդրումների, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նախագահների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Աս Սիսին տեղեկացրել է, որ օրակարգում են եղել միջազգային և տարածաշրջանային հարցեր: «Եվս մեկ անգամ ընդգծել եմ…

Read More