Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել

Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել

Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, հայտնում է իսրայելական Ynet News պորտալը: «Հատուկ դրությունը» հայտարարվել է 48 ժամով: Պատճառը Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին կանխարգելիչ հարվածներն են: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գալանտի հետ խորհդակցություն է անցկացնում: Times of Israel թերթը ևս հայտնել…

Read More
Թեհրանի համար առաջնային են հարևան երկրները և Եվրասիան. Արաղչի

Թեհրանի համար առաջնային են հարևան երկրները և Եվրասիան. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատժամիջոցների վերացման հարցում շտապողականություն, ինչպես նաև անհիմն ուշացում տեղի չի ունենա: «Մենք կշարունակենք բանակցությունները պատժամիջոցների վերացման շուրջ, և չեն լինի ո՛չ շտապողականություն, ոչ էլ պատժամիջոցների հետ կապված անհիմն ուշացումներ»,- ասել է Արաղչին լրագրողների հետ զրույցում: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝աշխարհի հետ Թեհրանի հարաբերություններում առաջնային են հարևան երկրները,…

Read More
Իրանը չի հրաժարվի Իսրայելին պատասխան հարված հասցնելու մտադրությունից. Արաղչի

Իրանը չի հրաժարվի Իսրայելին պատասխան հարված հասցնելու մտադրությունից. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Ստեֆան Սեժուրնեի և Դևիդ Լամիի հետ: IRNA գործակալության տվյալով՝ նա նշել է, որ Իրանը չի հրաժարվի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար Իսրայելին պատասխան հարված հասցնելու իր մտադրությունից: Նրա խոսքով՝ Թեհրանը ունի դրա «բացարձակ իրավունքը»: Իրանի ԱԳ…

Read More
Ադրբեջանն ու Ուզբեկստանը դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Ուզբեկստանը դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել

Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը: Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը նաև նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ են անցկացրել: Ղեկավարները գոհունակություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցային բնույթ ունեն: Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում գործակցության հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային…

Read More
Հրդեհի նոր օջախներ Թուրքիայում

Հրդեհի նոր օջախներ Թուրքիայում

Անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա նահանգի Յաթագան և Ուլա շրջաններում։ Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 300 մարդ, դեպքի վայր են ուղարկվել տասնյակ ինքնաթիռներ ու տրանսպորտային միջոցներ: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում գրանցվել է ավելի քան 130 հրդեհ: Դրանց մեծ մասը տեղայնացվել է, սակայն…

Read More
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում COP29-ից առաջ խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. EUobserver

ԵՄ-ն Բաքվին կոչ է անում COP29-ից առաջ խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. EUobserver

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից առաջ (COP29): Այս մասին հայտնում է բրյուսելյան EUobserver-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովին (ԵՀ)։ «Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել կայուն և տևական խաղաղության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է օգտագործի COP-29-ի հնարավորությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար», – EUobserver-ին հայտնել է…

Read More
Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Լավրով

Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Լավրով

Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է ռուսական Առաջին ալիքի լրագրողի հարցին հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Լավրովի համոզմամբ՝ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք…

Read More
Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Պուտին

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի համար հայտարարությամբ է հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք հարցերի լայն շրջանակ։ Ընդունված համատեղ հայտարարությունում արձանագրված են նոր խնդիրներ երկկողմ հարաբերությունների հետագա դինամիկ զարգացման համար։ Դրանց լուծմանը կնպաստեն նաև այսօր ստորագրված փաստաթղթերը։ Բանակցությունների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել փոխշահավետ…

Read More
Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման։ Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ Արևելք-Արևմուտք միջազգային նշանակության ճանապարհի նախագծի վարկային համաձայնագրի շրջանակում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, կունենա չորս գոտի, երկարությունը կլինի մոտ 30 կիլոմետր՝…

Read More
Երկրաշարժ Հայաստանում՝ Մարտունիից 9 կմ հյուսիս-արևմուտք

Երկրաշարժ Հայաստանում՝ Մարտունիից 9 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է…

Read More
Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր անդամների ցանկը

Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր անդամների ցանկը

Իրանական ՄԵՀՐ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին առաջարկել է կառավարության նոր անդամների անունները։ Առաջարկվող նախարարների ցանկը հետևյալն է՝ Ալիռեզա Քազեմի՝ կրթության նախարար, Սաթար Հաշեմի՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Սեյյեդ Էսմայիլ Խաթիբ՝ հետախուզության նախարար, Աբդոլնասեր Հեմմաթի Էհսան Խանդուզի՝ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար, Սեյյեդ Աբբաս Արաքչի՝ արտաքին գործերի նախարար, Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդի՝…

Read More
Ադրբեջանի պատրվակները՝ չստորագրելու Խաղաղության պայմանագիրը, համոզիչ չեն. քաղաքագետ

Ադրբեջանի պատրվակները՝ չստորագրելու Խաղաղության պայմանագիրը, համոզիչ չեն. քաղաքագետ

Խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքուն օգտագործում է ամեն անգամ նոր պայմաններ թելադրելու համար: Հիմա Հայաստանի Սահմանադրությունն է, հետո կարող է նոր պայման լինել: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համարում է, որ Հայաստանը չպետք է թույլ տա, որ մեր անկախության հռչակագիրը քննարկման թեմա լինի, քանի որ դա եղել է մեր անկախության ճանապարհային քարտեզը: Ավելին, Սաֆարյանի գնահատմամբ՝ Ալիևի այս շանտաժը…

Read More
ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը

ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը

Միացյալ Նահանգները դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը: Դատարանից հայտնել են, որ այդ նախագիծն այս տարի այլևս չի ֆինանսավորվի, քանի որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ժամանակավորապես ձեռնպահ է մնացել ֆինանսավորումից: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանում կայացած ճեպազրույցում անդրադարձել է այդ հարցին: «Վրաստան պետությունը գործում է այն բյուջեով, որը կազմում է վրաց ժողովուրդը:…

Read More
Ալիևն ու Ավստրալիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ալիևն ու Ավստրալիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ավստրալիայի նորանշանակ դեսպան Մայլզ Ռոբերտ Արմիթիջի հավատարմագրերը։ Կողմերը քննարկել են երկրների միջև առկա գործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:   Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին: Դեսպանը հայտարարել է, որ Ավստրալիան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ։    Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևն ընդգծել է,…

Read More
Շոյգուն ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ և միջազգային անվտանգային ու քաղաքական հարցեր

Շոյգուն ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ և միջազգային անվտանգային ու քաղաքական հարցեր

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հրավերով մեկնել է Թեհրան՝ հայտնում է ռուսական կողմը:   Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ օրակարգում են գործակցության ամրապնդման և տարածաշրջանային, միջազգային, երկկողմ անվտանգային ու քաղաքական հարաբերությունների հետ կապված հարցեր:   Նշվում է, որ այցի ընթացքում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ռուսական…

Read More
Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին

Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օգոստոսի 2-ին այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հայ համայնքի՝ հարձակման ենթարկված հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանին: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության Ֆեյսբուքի էջից: «Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր և փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։ Զրոյցի տևողութեան…

Read More
Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչը

Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչը

Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։ Նշվում է, որ հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան: Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են…

Read More
Ֆրանսիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել այդ երկիրը

Ֆրանսիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել այդ երկիրը

Ֆրանսիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել այդ երկիրը՝ էսկալացիայի վտանգի պատճառով: «Ֆրանսիացիներին, որոնք գտնվում են Իրանում, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը՝ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով»,- լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ գերատեսչությունը Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Իսրայել, Լիբանան…

Read More
Արևմտյան ճնշումները Վրաստանի նկատմամբ շարունակվում են

Արևմտյան ճնշումները Վրաստանի նկատմամբ շարունակվում են

Վրաստանում այսօրվանից ուժի մեջ մտած օտարերկրյա գործակալների մասին օրենքը այդ երկրի դեմ է հանել արևմտյան արժեքներ դավանող երկրներին, որոնք արդեն ֆինանսական ճնշումների են ենթարկում Թբիլիսիին: Հայ փորձագետները կարծում են, որ վիճահարույց օրենքի շուրջ Արևմուտքի ու Վրաստանի միջև հակասություններն այնքան էլ ցանկալի չեն Հայաստանի համար, որն իր հարևանի հետ ունի կայուն զարգացող հարաբերություններ: Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի…

Read More
ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագետները փորձում են կանխել էսկալացիան Մերձավոր Արևելքում

ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագետները փորձում են կանխել էսկալացիան Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի և ԵՄ դիվանագետները հրատապ քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ Մերձավոր Արևելքում՝ փորձելով կանխել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի վտանգը, երբ Իսրայելը հարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Բեյրութում ու Թեհրանում՝ գրում է Financial Times-ը: Թեհրանում բանակցություններ է վարում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան, իսկ Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Բրեթ Մաքգերքը…

Read More
Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

Վրաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Իրավական նորմը պարտավորեցնում է հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց եկամուտների առնվազն 20 տոկոսը ստանում են արտերկրից, գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում։ Օրենքով ընդգրկված կազմակերպությունները պարտավոր են ամեն տարի Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր:…

Read More
Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացը պետք է դրական ավարտ ունենա. Ֆիդան

Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացը պետք է դրական ավարտ ունենա. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարարը Sabah թերթի հետ հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի  անդրադարձել է Հայատան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և հայ-թուրքական հարաբերություններին: «Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը։ Պետք է պատրաստենք մեր սցենարը, որ այն դրական ավարտ ունենա: Այս պահին այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում»,- նշել է Հաքան Ֆիդանը: Նա հավելել է՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև…

Read More
ԱՄՆ-ն վերանայում է երկկողմ գործակցությունը Վրաստանի հետ, սառեցնում է 95 մլն դոլարի աջակցությունը

ԱՄՆ-ն վերանայում է երկկողմ գործակցությունը Վրաստանի հետ, սառեցնում է 95 մլն դոլարի աջակցությունը

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման ֆոնին Վաշինգտոնը դադարեցնում է Թբիլիսիին աջակցության ծրագիրը: ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է, որ մայիսի 23-ին Վրաստանի կառավարության գործողություններից հետո ամերիկյան կողմը հայտարարել է երկկողմ գործակցության վերանայման մասին: «Այդ որոշման շրջանակում Միացյալ Նահանգները կասեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի աջակցությունը, որից օգտվում էր Վրաստանի կառավարությունը»,- նշել է Էնթոնի Բլինքենը։…

Read More
Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը։ «Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։ Beşinci tur görüşmemizi de Türkiye ve Ermenistan sınır bölgesinde…

Read More
Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարաններից մեկում. կա 14 տուժած

Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարաններից մեկում. կա 14 տուժած

Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում պայթյունի պատճառով տուժել է 14 մարդ:    Դաշնային Հանրապետության ամենամեծ քիմիական գործարանում՝ BASF-ում, պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ բռնկվել՝ տեղեկացրել են գերմանական լրատվամիջոցները:   Ավելի ուշ աշխատակիցները հանգցրել են կրակը, 14 մարդ միջին աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:    Պայթյունի պատճառը պարզվում է:   Հեղինակ՝ Նարե Գրիգորյան 

Read More
Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. Կալաձե

Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. Կալաձե

Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ լրատվամիջոցների հետ զրույցում:    Ըստ քաղաքապետի՝ չկան օրինակներ, երբ Վրաստանի իշխանությունը ձեռնարկել է հակաարևմտյան, հակաեվրոպական կամ հակաժողովրդավարական քայլ:    ««Ռուսական օրենք» գոյություն չունի, դա սուտ է: Այդ «ռուսական օրենքը», ինչպես դուք եք կոչում, ոչ մի նմանություն չունի Ռուսաստանի օրենսդրության հետ: Դա…

Read More
Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի 5-րդ հանդիպումը

Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի 5-րդ հանդիպումը

Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում: Հիշեցնենք՝ այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում:

Read More
Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե նահանգում իշխող կուսակցության մասնաճյուղի նիստին:   Էրդողանի ելույթը հեռարձակել է տեղական հեռուստաընկերությունը:   Էրդողանը մատնանշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, սակայն, ըստ նրա, եթե դրանք զգալի լինեին, ապա Իսրայելը «չէր անի Պաղեստինի…

Read More
Հայտնի է Իրանի առաջին փոխնախագահի անունը

Հայտնի է Իրանի առաջին փոխնախագահի անունը

Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին փոխնախագահ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ 73-ամյա Մոհամմադ Ռեզան բարեփոխիչ քաղաքական գործիչ է, որը որպես առաջին փոխնախագահ աշխատել է Մոհամմադ Խաթամիի վարչակազմի օրոք և Իրանի 14-րդ կառավարության առաջին փոխնախագահ է նշանակվել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով: Նա նաև եղել է Իրանի մեջլիսի պատգամավոր և ներկայացրել է…

Read More
Այաթոլլա Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Այաթոլլա Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին այսօր առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին երկրի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:   Գործակալության տվյալներով՝ արարողության սկզբում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ներկայացրել է արտահերթ ընտրության անցկացման վերաբերյալ պաշտոնական զեկույց և շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին և գերատեսչության աշխատակիցներին դրա հաջող անցկացման…

Read More