Ախալցխայի ղեկավարությունը հյուրընկալել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին

Ախալցխայի ղեկավարությունը հյուրընկալել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին

Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ընդունել են Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆա Թյուրքերին։ Ծանոթության և աշխատանքային հանդիպման ընթացքում մունիցիպալիտետի ղեկավարները դեսպանին ներկայացրել են Ախալցխայի մունիցիպալիտետում իրականացվող, ընթացիկ և նախատեսվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերը։ Քննարկվել են նաև համայնքի զարգացման առաջնահերթությունները, քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառայություններն ու բնակչության բարեկեցությանն ուղղված ծրագրերը։…

Read More
Ասպինձայում շարունակվում են քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը

Ասպինձայում շարունակվում են քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը

Սամցխե-Ջավախքի պետական հանձնակատարի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլին, Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն և քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Պապաշվիլին տեղում ծանոթացել են Ասպինձա ավանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին։ Այցի շրջանակում պաշտոնյաներն ուսումնասիրել են Վարձիա և Ռուսթավելի փողոցներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային հատվածների վերանորոգման աշխատանքները։ Նախագիծը նախատեսում է երկու շենքերի ճակատների ամբողջական արդիականացում՝ «Ալյուկոբոնդ» ճակատային նյութի…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում գտնվող իր տանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում գտնվող իր տանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակ

55-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթի գյուղում գտնվող իր տանը։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդուն կոկորդին դանակահարել են, ենթադրաբար՝ սառը զենքով։ Ինչպես  հայտնում  են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է կանխամտածված սպանությանը։ Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ։

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքները

Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքները

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն, Սակրեբուլոյի նախագահ Բեսիկ Բերիձեն և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են Ձվելի և Ճոբարեթ գյուղերում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Իրականացվող նախագծերի շրջանակում ակտիվորեն ընթանում են գյուղերի ներքին ճանապարհների վերականգնումը, ինչպես նաև ճանապարհային անհրաժեշտ ենթակառուցվածքների կազմակերպման աշխատանքները, որոնք միտված են բնակիչների համար առավել անվտանգ և հարմարավետ երթևեկության պայմանների…

Read More
Ախալցխայում պարգևատրվել են առողջ ապրելակերպին նվիրված էսսեների մրցույթի հաղթողները

Ախալցխայում պարգևատրվել են առողջ ապրելակերպին նվիրված էսսեների մրցույթի հաղթողները

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է «Հոգեներգործուն նյութերի օգտագործման վնասը և դրա այլընտրանքը՝ առողջ ապրելակերպ» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել էր Ախալցխայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով երիտասարդների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, խրախուսել ստեղծագործական մտածողությունն ու հասարակական պատասխանատվությունը։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին Ախալցխայի մունիցիպալիտետում բնակվող 12–17…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

  Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը տեղում ծանոթացել են Մուրջախեթ գյուղում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Իրականացվող նախագծի շրջանակում վերանորոգվում է ճանապարհի շուրջ 4 կիլոմետր երկարությամբ հատվածը, ինչը զգալիորեն կբարելավի բնակիչների տեղաշարժի պայմանները, կբարձրացնի տրանսպորտային հասանելիությունը և կապահովի առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկություն։…

Read More
Ասպինձայում հայտնաբերվում են վաղ և միջին բրոնզի դարի բացառիկ հնագիտական գտածոներ

Ասպինձայում հայտնաբերվում են վաղ և միջին բրոնզի դարի բացառիկ հնագիտական գտածոներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Ձվելի գյուղում գտնվող Ռաբաթի բազմաշերտ հնագիտական բնակավայրում ակտիվորեն շարունակվում են պեղումները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի հնագույն պատմության ուսումնասիրության համար։ Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Լևան Բերիձեն, որին մասնագետները ներկայացրել են պեղումների ընթացքը, արդեն իսկ արձանագրված արդյունքները և հետագա աշխատանքների ծրագրերը։ Հնագիտական հետազոտություններն իրականացվում են Վրաստանի ազգային թանգարանի և…

Read More
Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Հուլիսի 14-ին Ախալցխայի Ռաբաթի բերդի տարածքում մեծ հանդիսավորությամբ նշվեց հայ ժողովրդի ամենասիրված եկեղեցական տոներից մեկը՝ Վարդավառը։ Ախալցխայի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցեցին Հոգևոր Տեսչության հովանու ներքո և տարածաշրջանում գործող հայկական և վրացական  պարերի, երաժշտության խմբերն ու համույթները՝ հանդիսատեսին ներկայացնելով ազգային մշակույթն ու արվեստը խորհրդանշող բազմազան կատարումներ։ Տոնական ծրագիրը համախմբեց բազմաթիվ հյուրերի, արվեստասերների և…

Read More
Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Մելքոն Մակարյանը մանրամասն ծանոթացել է վարչական միավորներում առկա իրավիճակին։ Քաղաքապետի ներկայացուցիչները ներկայացրել են գյուղերում իրականացվող աշխատանքները, բնակչության առաջնահերթ խնդիրներն ու կարիքները՝ անդրադառնալով համայնքների զարգացման համար կարևոր հարցերին։ Աշխատանքային…

Read More
Բազմակի Եվրոպայի և Ասիայի չեմպիոն Նաիրի Մելիքյանը՝ Ախալքալաքի քաղաքապետարանում

Բազմակի Եվրոպայի և Ասիայի չեմպիոն Նաիրի Մելիքյանը՝ Ախալքալաքի քաղաքապետարանում

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Ախալքալաքի մարզիկ, հաջողակ բռնցքամարտիկ և խառը մարտարվեստի վարպետ Նաիրի Մելիքյանին՝ արժևորելով նրա միջազգային և ազգային մարզական նվաճումները։ Նաիրի Մելիքյանը մարզական հարուստ կենսագրություն ունի․ նա բռնցքամարտի և խառը մարտարվեստի կրկնակի Եվրոպայի և կրկնակի Ասիայի չեմպիոն է, Վրաստանի քառակի և Հայաստանի հնգակի չեմպիոն։ Հատկանշական է, որ մարզիկը շարունակում է…

Read More
Սամցխե-Ջավախքում նախատեսվում է իրականացնել շուրջ 22 միլիոն լարիի ոռոգման ենթակառուցվածքային նախագծեր

Սամցխե-Ջավախքում նախատեսվում է իրականացնել շուրջ 22 միլիոն լարիի ոռոգման ենթակառուցվածքային նախագծեր

Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալներ Գիորգի Քոչիաշվիլին և Սերգի Մուշկուդիանին հանդիպել են «Վրացական վերականգնում» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գիգլա Թամազաշվիլիի հետ։ Աշխատանքային հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում ոռոգման համակարգերի ներկայիս վիճակը, իրականացվող, ընթացիկ և նախատեսված վերականգնման նախագծերը ըստ համայնքների։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այն նախագծերը, որոնք «Վրացական վերականգնումը» նախատեսում է իրականացնել այս տարի։ Տարածաշրջանի 4500 հեկտար…

Read More
Ախալցխայի 26 գյուղում շարունակվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքները

Ախալցխայի 26 գյուղում շարունակվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքները

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի Ճվինթա գյուղում ավարտվել են ներքին ճանապարհի բարեկարգման աշխատանքները, որոնց շրջանակում տեղադրվել է բետոնե սալահատակ։ Նախագիծն ընտրվել է համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ՝ բնակավայրում անցկացված ընդհանուր ժողովի ընթացքում մեծամասնության քվեարկությամբ, ինչը ծրագրի իրականացման հիմքում դնում է համայնքի առաջնահերթ կարիքներն ու բնակիչների կարծիքը։ Այս տարի «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի 26…

Read More
Ախալքալաքի դպրոցները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ պայմաններում

Ախալքալաքի դպրոցները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ պայմաններում

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Ազմանա, Պտենա և Կորխ գյուղերի հանրային դպրոցներում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին։ Ազմանա գյուղի դպրոցում կատարվում են շենքի ներքին և արտաքին կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև կառուցվում է դպրոցի բակի նոր ցանկապատը։ Պտենա գյուղի հանրային դպրոցում իրականացվում…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար

Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար

Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար, որը համախմբել էր մունիցիպալիտետում գրանցված 18 տարեկանից բարձր մարզասերներին և սիրողական սեղանի թենիսի բազմաթիվ ներկայացուցիչների։ Մրցաշարին ներկա էին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն, ովքեր հետևել են եզրափակիչ հանդիպումներին և հաղթողներին պարգևատրել մրցանակներով։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում որոշվել են առաջնության հաղթողներն…

Read More
Ախալքալաքում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներն ու մուտքերը

Ախալքալաքում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներն ու մուտքերը

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերականգնման ծրագրերը, որոնք միտված են քաղաքի տեսքի բարելավմանը և բնակիչների համար առավել անվտանգ ու հարմարավետ կենսապայմանների ստեղծմանը։ Նախագծի շրջանակում վերականգնվում են Դավիթ Աղմաշենեբելիի առաջին նրբանցքի թիվ 3, Դավիթ Աղմաշենեբելիի երկրորդ նրբանցքի թիվ 2 և թիվ 4, ինչպես նաև Մաշտոցի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքները։ Աշխատանքների…

Read More
Ախալքալաքում առաջին անգամ անցկացվեց միջազգային պարի և երգի փառատոն

Ախալքալաքում առաջին անգամ անցկացվեց միջազգային պարի և երգի փառատոն

Ախալքալաքի մշակույթի տանը կայացել է միջազգային պարի և երգի առաջին փառատոնը, որը համախմբել է տեղական և արտասահմանյան ստեղծագործական խմբերին՝ վերածվելով մշակութային նշանակալի իրադարձության մունիցիպալիտետի կյանքում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Փառատոնն անցկացվել է Ախալքալաքի…

Read More
Տարածաշրջանային զարգացման փոխնախարարը ծանոթացել է Ախալցխայում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերին

Տարածաշրջանային զարգացման փոխնախարարը ծանոթացել է Ախալցխայում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման փոխնախարար Զազա Կվիցիանին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի, պետական հանձնակատարի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլիի և քաղաքապետի առաջին տեղակալ Նոդար Տատալիշվիլիի ուղեկցությամբ, այցելել է Ախալցխա և տեղում ծանոթացել քաղաքում ընթացող կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքին։ Այցի ընթացքում քաղաքապետ Վարլամ Ցիկլաուրին փոխնախարարին ներկայացրել է քաղաքապետարանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերը՝ ընդգծելով դրանց նշանակությունը…

Read More
«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մի շարք գյուղերում բարելավվում են ճանապարհային ենթակառուցվածքները

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մի շարք գյուղերում բարելավվում են ճանապարհային ենթակառուցվածքները

Ախալցխայի մունիցիպալիտետում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում Կլդե գյուղում կառուցվել է եկեղեցի տանող մուտքի ճանապարհը, իսկ Միքելծմինդա և Ծիրա գյուղերի ներքին ճանապարհներին իրականացվել է բետոնե սալահատակի տեղադրում՝ բարելավելով բնակիչների տեղաշարժի պայմաններն ու ապահովելով ավելի հարմարավետ երթևեկություն։ Նախագծերն ընտրվել են բնակիչների անմիջական մասնակցությամբ՝ բնակավայրերում անցկացված ընդհանուր ժողովների ընթացքում…

Read More

Վրաստանի խորհրդարանը միանում է ԵՄ թեկնածու երկրների Բելգրադի հռչակագրին

Վրաստանի խորհրդարանը միացել է Բելգրադի հռչակագրին, որն ընդունվել է Սերբիայի Հանրապետությունում կայացած ԵՄ թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների առաջին համաժողովի շրջանակներում։ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հռչակագրում ընդգծվում է խորհրդարանների կարևոր դերը եվրաինտեգրման գործընթացում։ «Թեկնածու երկրները նաև համաձայնել են անցկացնել խորհրդարանների նախագահների տարեկան հանդիպումներ, որոնք կլինեն քաղաքական երկխոսության և խորհրդարանական համագործակցության խորացման մշտական ​​ձևաչափ։ ԵՄ թեկնածու…

Read More
Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները միացել են կամավոր արյան հանձնման արշավին

Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները միացել են կամավոր արյան հանձնման արշավին

Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցել են կամավոր արյան հանձնման արշավին՝ իրենց ներդրումն ունենալով մարդասիրական կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Արշավը կազմակերպվել է Ախալքալաքում՝ քաղաքապետարանի և Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության «Կենտրոնական արյան ինստիտուտի» համատեղ նախաձեռնությամբ։ Կամավոր արյան հանձնման արշավի նպատակն է համալրել «Կենտրոնական արյան ինստիտուտի» արյան և արյան բաղադրիչների պաշարները՝ ապահովելով…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղի ծիսական տունը շահագործման է հանձնվել ամբողջական վերակառուցումից հետո

Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղի ծիսական տունը շահագործման է հանձնվել ամբողջական վերակառուցումից հետո

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները Վարևան գյուղում ծանոթացել են ավարտված ծիսական տան վերակառուցման նախագծին։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են համայնքի բնակիչների կարիքներից և առաջնահերթություններից ելնելով՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից և լիարժեք պայմաններ համայնքային կարևոր միջոցառումների կազմակերպման համար։ Նախագծի շրջանակում իրականացվել է շենքի…

Read More
Ախալցխայում ավարտվել է Խանձթելի փողոցի բնակելի շենքի ճակատի և մուտքերի վերանորոգումը

Ախալցխայում ավարտվել է Խանձթելի փողոցի բնակելի շենքի ճակատի և մուտքերի վերանորոգումը

Ախալցխա քաղաքի Խանձթելի փողոցի 32 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի ճակատային հատվածի և մուտքերի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Ենթակառուցվածքային նախագիծն իրականացվել է տեղական բյուջեի ֆինանսավորմամբ և միտված է եղել շենքի արտաքին տեսքի բարելավմանը, ինչպես նաև բնակիչների համար առավել հարմարավետ և անվտանգ կենսապայմանների ապահովմանը։ Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր՝ նպատակ ունենալով բարեկարգել…

Read More
Ախալցխայում կայացել է «Պալիտրա» երաժշտական ստուդիայի հաշվետու համերգը

Ախալցխայում կայացել է «Պալիտրա» երաժշտական ստուդիայի հաշվետու համերգը

Հունիսի 6-ին Ախալցխայի քաղաքապետարանի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, փոխքաղաքապետ Գիորգի Մելիքիձեն և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին մասնակցել են «Պալիտրա» երաժշտական ստուդիայի մենահամերգին։ Համերգի ընթացքում ստուդիայի սաները, իրենց ուսուցչի ղեկավարությամբ, հանդիսատեսին ներկայացրել են բազմաժանր երաժշտական կատարումներ՝ ցուցադրելով իրենց ստեղծագործական ունակություններն ու երաժշտական վարպետությունը։ Միջոցառումը ջերմ ընդունելության է արժանացել ներկաների կողմից՝ ստեղծելով տոնական և ոգեշնչող մթնոլորտ։ Քաղաքապետ Վարլամ…

Read More

Շալվա Պապուաշվիլին մեկնում է Սերբիա՝ մասնակցելու ԵՄ թեկնածու երկրների խորհրդարանների խոսնակների առաջին համաժողովին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ: Տեղեկատվությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը: Ըստ նրանց՝ այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը կմասնակցի ԵՄ թեկնածու երկրների խորհրդարանների խոսնակների առաջին (հիմնադիր) համաժողովին, որը անցկացվում է Սերբիայի և Ուկրաինայի խորհրդարանների խոսնակների նախաձեռնությամբ: «Համաժողովի նպատակն է ստեղծել խորհրդարանների խոսնակների կանոնավոր և արդյունավետ ձևաչափ, որը կխորացնի թեկնածու…

Read More
Ախալքալաքի «Ապագայի տուն» կենտրոնում ամփոփվել է ուսումնական տարին և պարգևատրվել են լավագույն սաները

Ախալքալաքի «Ապագայի տուն» կենտրոնում ամփոփվել է ուսումնական տարին և պարգևատրվել են լավագույն սաները

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները մասնակցել են քաղաքապետարանի «Ապագայի տուն» ուսումնական կենտրոնում կազմակերպված ամենամյա ամփոփիչ միջոցառմանը և հաջողակ աշակերտների պարգևատրման արարողությանը։ «Ապագայի տուն» ուսումնական կենտրոնի հիմնական առաքելությունն է մունիցիպալիտետում բնակվող դեռահասներին և երիտասարդներին ապահովել ոչ ֆորմալ կրթության բազմաբնույթ հնարավորություններով։ Կենտրոնում գործում են ձեռարվեստի, լեզուների և ստեղծագործական…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղը նոր ճանապարհով կմիանա կենտրոնական մայրուղուն։ Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը  ծանոթացել են Կիրովական գյուղում իրականացվող ներքին ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ճանապարհահատվածի ամբողջական վերանորոգում, ասֆալտապատում, ինչպես նաև կոյուղու համակարգի կառուցում և բարելավում՝ ապահովելով բնակիչների համար…

Read More
Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում կկառուցվի տարածաշրջանային կենդանիների ժամանակակից ապաստարան

Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում կկառուցվի տարածաշրջանային կենդանիների ժամանակակից ապաստարան

Սննդի ազգային գործակալությունը հայտարարել է մրցույթ՝ Ախալցխայի մունիցիպալիտետի Սուխլիս գյուղում տարածաշրջանային կենդանիների ապաստարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ շների գերբնակեցման կառավարման ծրագրի շրջանակում Սուխլիս գյուղում կկառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ համալիր, որը կսպասարկի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բոլոր վեց մունիցիպալիտետներին։ Նախագիծը նախատեսում է տարբեր նշանակության շենքերի կառուցում, ձմեռային և ամառային ընդհանուր կացարանների ստեղծում, կարանտինային…

Read More

Վրաստանի և Ուզբեկստանի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր

Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Տեղեկատվությունը տարածել է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Նրանց համաձայն՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որի համաձայն երկու երկրների միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության մակարդակի։ «Երկու երկրների կառավարությունների անդամների ընդլայնված ձևաչափով բանակցություններից հետո Վրաստանի Հանրապետության և…

Read More
Սպորտի նախարարությունը նոր մարզագույք է փոխանցել Ախալցխայի մարզահամալիրին

Սպորտի նախարարությունը նոր մարզագույք է փոխանցել Ախալցխայի մարզահամալիրին

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի, պետական հանձնակատարի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլիի, Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և փոխքաղաքապետերի մասնակցությամբ, հանդիպել  է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այցի շրջանակում սպորտի նախարարը Ախալցխայի ժամանակակից մարզահամալիրին փոխանցել է անհրաժեշտ մարզագույք և սարքավորումներ, որոնք ընտրվել են մարզիչների և մարզիկների պահանջներին ու կարիքներին համապատասխան՝ նպաստելու…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղում կստեղծվի ժամանակակից հանրային հանգստի գոտի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղում կստեղծվի ժամանակակից հանրային հանգստի գոտի

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը ծանոթացան Կումուրդո գյուղի հրապարակի կառուցման և բարեկարգման աշխատանքներին։ Ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ժամանակակից հանրային տարածքի ստեղծում, որը կբավարարի բնակիչների հանգստի և զվարճանքի կարիքները։ Աշխատանքների շրջանակներում կկառուցվեն բաց և փակ տաղավարներ, կկազմակերպվեն մանկական ժամանցային ատրակցիոններ, տարածքը կբարեկարգվի, կկառուցվեն հետիոտնային…

Read More