Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանմանն առնչվող հարցեր

ՆԳ նախարարության և ՄԱԶԾ սերտ համագործակցությամբ նոյեմբերի 10-11-ը Ծաղկաձորում անցկացվել է «Երիտասարդների ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումներում․ երկխոսություն և արդյունավետ համագործակցություն» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել են ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամները։ Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում էր ՆԳ նախարարության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող առանցքային թեմաներ՝ երիտասարդներին հնարավորություն տալով ծանոթանալու ոլորտային գործընթացներին, քննարկելու իրենց ներգրավման հնարավորությունները բարեփոխումների գործընթացում։ «Օրակարգը…

Read More
Վարչապետը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Վարչապետը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին»:

Read More
ԵՄ «սև ցուցակից» դուրսբերում, նոր ուղղություններ․ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է առաջնահերթությունները

ԵՄ «սև ցուցակից» դուրսբերում, նոր ուղղություններ․ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է առաջնահերթությունները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Գևորգ Թորոսյանի ուղերձ է հղել՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ ամիսը․ «Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում պաշտոնավարմանս առաջին ամիսն ընդգծեց առանցքային բարեփոխումների անհրաժեշտությունը։ Պաշտոնս ստանձնելու առաջին օրերին ներկայացրել էի, թե ինչպես եմ պատկերացնում մեր աշխատանքը՝ ի շահ ուղևորների, գործարարների և ոլորտի գործընկերների։ Այս անգամ ներկայացնում եմ այդ նպատակին ուղղված հիմնական քայլերն…

Read More
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հրամանատարաշտաբային զորավարժությունը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հրամանատարաշտաբային զորավարժությունը

Բաքվում տեղի է ունեցել Eternity-2026 հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման արարողությունը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշվում է, որ զորավարժություններին ադրբեջանական բանակի զինծառայողների հետ միասին ներգրավված է նաև «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահպանության դեպարտամենտի և ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության անձնակազմը: Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 200 մարդ երեք երկրից։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 20-ը: Արարողության ժամանակ…

Read More
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 13-ի…

Read More
ԿԸՀ-ն որոշել է դիմել վարչական դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

ԿԸՀ-ն որոշել է դիմել վարչական դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։ ԸԸՀ որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Read More
ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի, Ռուսաստանի սահմանների մոտ չեն կարող օտարերկրյա ուժեր տեղակայվել. Ուշակով

ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի, Ռուսաստանի սահմանների մոտ չեն կարող օտարերկրյա ուժեր տեղակայվել. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնականը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան բանագնացների հանդիպումը: Յուրի Ուշակովը բովանդակալից, կառուցողական, անկեղծ և օգտակար է որակել տեղի ունեցած բանակցությունները: Նրա խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն աջակցել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում Օլեշկիի նմանությամբ հումանիտար գործողություն անցկացնելու՝ Կրեմլի առաջարկին: Ուշակովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կարևորվել է եվրոպական անվտանգության նոր…

Read More
ՊԵԿ նախագահն ու Յան Սոնդերսը քննարկել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գործընկերության արդյունքները

ՊԵԿ նախագահն ու Յան Սոնդերսը քննարկել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գործընկերության արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յան Սոնդերսի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և ԵՄ-ում ու ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Կողմերը քննարկել են Հայաստան–ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքներն ու կարողությունների…

Read More
Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը

Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 12-ի երեկոյան Դուբլինում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ինչպես հայտնում են AFP գործակալությունն ու ուկրաինական «Սուսպիլնե» առցանց պարբերականը, հանդիպումն անցկացվել է Դուբլինի մերձակայքում՝ Բալդոնել քաղաքի Քեյսմենթ ռազմական ավիաբազայի տարածքում։ AFP-ի տեղեկություններով՝ ամերիկացի բանակցողները մտադիր էին Ուկրաինայի նախագահին ներկայացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

Read More
ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին՝ փոխանցում Reuters-ը: Իրանական կողմը նշել է, որ հարձակումը եղել է ի պատասխան Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանում հեռահաղորդակցության աշտարակի ուղղությամբ ավիահարվածի: Սա սեպտեմբերի սկզբից ԻՀՊԿ-ի առաջին հայտարարությունն է Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին:

Read More
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են կոմիտեից: Պատվիրակության կազմում էին նաև Իտալիայի Հանրապետության փոխդեսպան Անդրեա Պեդուտոն և կարաբիներների փոխգնդապետ, Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի Հանրապետության դեսպանության ոստիկանության կցորդ Անդրեա Չիլենտոն։ Արթուր Նահապետյանը, կարևորելով կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ…

Read More
ԱՄՆ-ն աշխատում է պատերազմի ընթացքում գերիների ամենախոշոր փոխանակման կազմակերպման ուղղությամբ. Քուշներ

ԱՄՆ-ն աշխատում է պատերազմի ընթացքում գերիների ամենախոշոր փոխանակման կազմակերպման ուղղությամբ. Քուշներ

Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են ապագա խաղաղ բանակցությունների ձևաչափում ներառել նաև եվրոպական երկրներին։ Միաժամանակ ԱՄՆ-ն աշխատում է պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը հաստատում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ավելի վաղ արած հայտարարությունը, որով նա ողջունել էր Եվրոպայի…

Read More
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ…

Read More
Եվրոպան պետք է դառնա Ռուսաստանի հետ բանակցությունների մասնակիցը. Զելենսկի

Եվրոպան պետք է դառնա Ռուսաստանի հետ բանակցությունների մասնակիցը. Զելենսկի

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Դուբլինում է հավաքել բազմաթիվ երկրների և կառույցների առաջնորդների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ելույթում հայտարարել է, որ Եվրոպան պետք է դառնա Ռուսաստանի հետ բանակցությունների մասնակիցը։ Նա շեշտել է, որ հաջորդ շաբաթը որոշիչ թեստ կլինի, որը կստուգի պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի պատրաստակամությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր հերթին գագաթնաժողովին ժամանելիս հայտարարել է,…

Read More
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին

Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Միջոցառման մասնակից երկրների առաջնորդներին նիստից առաջ դիմավորել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը: Այնուհետև մեկնարկել է գագաթնաժողովի լիագումար նիստը, որին հաջորդել է երկրների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում մասնակցում է նաև փակ ձևաչափով անցկացվող կլոր-սեղան քննարկումների:

Read More
Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ

Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Պուտինը նրանց խնդրել է Դոնալդ Թրամփին փոխանցել իր երախտագիտությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ ՌԴ նախագահը նշել է, որ մարդասիրական ուղղությամբ հաջողություններ են արձանագրվել։ Բացի դրանից՝ նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Օլեշկիի…

Read More
Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի դիմավորման արարողությունը Դուբլինում

Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի դիմավորման արարողությունը Դուբլինում

Դուբլինում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել: Հիշեցնենք՝ վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

Read More
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլ է անցկացվել

Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլ է անցկացվել

Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլ է անցկացվել, որին մասնակցել է 4 միլիոն մարդ։ Գործադուլն ուղեկցվել է ցույցերով, որոնց մասնակիցները բողոքել են երկրում ստեղծված բնակարանային ճգնաժամի դեմ։ Մադրիդում և Բարսելոնայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ Իսպանիայի կենտրոնական բանկի՝ երկրում կա 750 հազար բնակարանի պակաս։ Հունաստանում ևս բնակարանների բարձր վարձավճարների…

Read More
Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է. Սոնա Ղազարյան

Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է. Սոնա Ղազարյան

ՀԱՊԿ-ի մասով վարչապետը հստակ դիրքորոշում է հայտնել, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունները սպառված են։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։ Ըստ պատգամավորի՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ՀՀ հետաքրքրության սպառված լինելու վառ ցուցանիշն այն է, որ ՀՀ-ն առնվազն արդեն 4-րդ տարին չի հաստատում բյուջեն խորհրդարանական…

Read More
Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ

Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո ժամանել են Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այս առիթով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շատ բան կախված կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությունից: Նրա խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե ամերիկյան կողմը ինչ մոտեցում կցուցաբերի Մոսկվայի նկատմամբ: Զելենսկին…

Read More
ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ՝ ցանկացած խնդրահարույց հարց բարձրաձայնելու, և ճկուն՝ խնդիրների լուծման մեխանիզմների շուրջ արդյունավետ բանակցելու հարցում. Մանասյան

ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ՝ ցանկացած խնդրահարույց հարց բարձրաձայնելու, և ճկուն՝ խնդիրների լուծման մեխանիզմների շուրջ արդյունավետ բանակցելու հարցում. Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Նիկոսիայում՝ մասնակցելու Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին նվիրված՝ «Օմբուդսմանի հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովի քննարկումների առանցքում օմբուդսմանական հաստատությունների զարգացող դերն է, այս հաստատությունների մանդատների ընդլայնումը, անկախության ամրապնդումը, առաջարկների կատարման արդյունավետությունն ու հանրային վստահության բարձրացումը։ Համաժողովին բացման ելույթով հանդես են…

Read More
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին, Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին, ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրու-թյունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում…

Read More
Վարչապետը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ

Վարչապետը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, որ վարչապետը Անթալիայում ներկա է եղել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:

Read More
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում: Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

Read More
Ուկրաինական դրոնները հարձակվել են Ուստ-Լուգա նավահանգստի վրա՝ առաջացնելով խոշոր հրդեհ

Ուկրաինական դրոնները հարձակվել են Ուստ-Լուգա նավահանգստի վրա՝ առաջացնելով խոշոր հրդեհ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա, արդյունքում՝ Բալթիկ ծովի ՌԴ խոշորագույն ծովային առևտրային նավահանգիստներից մեկում հրդեհ է բռնկվել: Լուրը հաստատել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն: «Մի քանի անօդաչու թռչող սարքի հարվածների և հրդեհի հետևանքով վիրավորվել է նավահանգստի երեք աշխատող, իսկ գիշերը տարածաշրջանի վրա խոցվել է 150 ուկրաինական դրոն»,- նշել…

Read More
Հարստացված ուրանն Իրանի ազգային հարստությունն է. Մոհսեն Ռեզայի

Հարստացված ուրանն Իրանի ազգային հարստությունն է. Մոհսեն Ռեզայի

Իրանը հարստացված ուրանը համարում է ազգային հարստություն և չի համաձայնի այն դուրս հանել երկրից, «Ալ Մայադին» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ «Թույլ չենք տա Իրանից դուրս բերել հարստացված միջուկային նյութի որևէ մաս: Հարստացված ուրանը երկրի ազգային հարստությունն է և նախատեսված է ներքին կարիքների համար»,- հայտարարել է իրանցի…

Read More