Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մեկնաբանել է Վաշինգտոնից հնչող հայտարարությունները, որ ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում դիտարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ավելի լայն եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։ Եվրոպական կողմը շեշտում է՝ եթե հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքվի, դրա շրջանակում եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չի կարող վերանայվել։ Նաև այդ փաստաթղթով պետք է երաշխավորվի, որ Ռուսաստանը չի վերազինվի և կրկին չի…
