2018 թվականից Հայաստանի ժողովրդավարությունը կարևոր առաջընթաց է գրանցել. Ռասմուսեն

Հայաստանը խաչմերուկում է՝ ինչպես աշխարհագրական, այնպես էլ քաղաքական առումով՝ Facebook-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «2018 թվականից Հայաստանի ժողովրդավարությունը կարևոր առաջընթաց է գրանցել: Եվրամիությունը և ժողովրդավարական աշխարհը պետք է ավելին անեն այս զարգացմանն աջակցելու համար։ Այս շաբաթ  եղել եմ Հայաստանում, որպեսզի հայտնեմ իմ աջակցությունն այդ ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև…

Read More

Մոսկվան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ. Պեսկով

Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը և նրա որոշումները համարում է առ ոչինչ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերի տրամադրումը: «Հարցի առաջադրումը մենք համարում ենք վրդովեցուցիչ և անընդունելի: Ռուսաստանը, ինչպես և մի շարք պետություններ, չի ճանաչում այդ դատարանի իրավազորությունը և, համապատասխանաբար, նման կարգի ցանկացած…

Read More

Ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում

Ռուսական խաղաղապահ զորախումբը նախորդ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More

Անասնակերի պաշարներն անսպառ չեն, շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: «Անասնակերի պակասը շարունակում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ…

Read More

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում

Մարտի 17-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Վահե Գևորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես…

Read More

Պատրաստակամություն կա կառուցելու Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստակամություն կա կառուցելու Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղի՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրադրությանը: «Բոլորը համաձայն են՝ չնայած տարածաշրջանների երկրների միջև հակասություններին, որոնք միշտ առաջանում են հարևանների միջև»,- ասել է Պուտինը, հավելել, որ մնում է հասկանալ՝ ինչ տեմպով է իրականացվելու երթուղու կառուցումը, և որոնք են ֆինանսավորման վերջնական աղբյուրները։

Read More

Ջեյմս Քլևերլի. Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, 2023 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Ռումինիայի դեսպանատան հետ միասին հանդես կգա որպես ՆԱՏՕ-ի կոնտակտային անձ Վրաստանում

Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, 2023 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Ռումինիայի դեսպանատան հետ միասին հանդես կգա որպես ՆԱՏՕ-ի կոնտակտային անձ Վրաստանում,- ասել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում։ Քլևերլիի խոսքով՝ ուժեղ և միասնական ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի մեր անվտանգության համար՝ ինչպես Եվրոպայում,…

Read More

Շահագործման է հանձնվել Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետը

Շահագործման է հանձնվել Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետը։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը։ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ: Նա հավելել է՝ Բաքվի հետ բանակցություններ են տարվում նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցով: «Այս նախագիծը կմիավորի Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին և Պարսից…

Read More

Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանից պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին՝ տեղեկացնում է «Օրեր» եվրոպական ամսագիրը։ Խորհրդարանը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունների և Հայաստանի սահմանը պարբերաբար խախտելու կապակցությամբ, պահանջել, որ Ադրբեջանը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, զերծ մնա Հայաստանի սահմանները խախտելուց և պահպանի հրադադարի ռեժիմը՝ հաստատված 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։…

Read More

Երևանի քաղաքապետարանի և Եկատերինբուրգի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է կապերի ընդլայնումն ու ընդգծել Երևանի պատրաստակամությունը փոխգործակցության հաստատման ու զարգացման…

Read More

ԱԳ նախարարի տեղակալը՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ Իրանի և ՌԴ-ի արձագանքների մասին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:  «2022-ը շատ դինամիկ տարի էր ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵՄ անդամ երկրների տեսանկյունից: Նախևառաջ Եվրամիության միջնորդային ջանքերն էին մեր տարածաշրջանում: Դրա վառ ապացույցն է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին 2…

Read More
Ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը
		17.03.2023 . Արցախ

Ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը 17.03.2023 . Արցախ

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 97-րդ օրվա տեղեկագիրը մարտի 16-ի դրությամբ:  Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 182 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած…

Read More

Կարմիր խաչի միջնորդությամբ 12 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 12 անձ այսօր՝ մարտի 17-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար,…

Read More

ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները

ԱՄՆ-ն անհանգստացած է կուսակցությունների մասին Ադրբեջանի վերջերս ընդունած օրենքով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,- գրել է Փրայսը:

Read More
Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. տուժածներ չկան
		17.03.2023 . Արցախ

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. տուժածներ չկան 17.03.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղում` Մարտունու շրջանում, հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով տուժածներ չկան: Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է վարում:

Read More

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի համապատասխան հայտարարությանը խորհրդարանում մի շարք պատգամավորներ բացականչություններով են արձագանքել, ոմանք վարչապետի ելույթի ընթացքում լքել են դահլիճը: Բորնը դատապարտել է պատգամավորների պահվածքը, նա ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է «խորհրդարանում և փողոցներում քաոս տարածելու» համար։ Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր…

Read More