Իրակլի Ղարիբաշվիլի. Բարեկամության կամուրջը, որը մենք կառուցեցինք միասին, մարմնավորում է Հայաստան-Վրաստան համագործակցությունն ու բարեկամությունը

Բարեկամության կամուրջը, որը մենք միասին կառուցեցինք, մարմնավորում է Հայաստան-Վրաստան համագործակցությունն ու բարեկամությունը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստան-Հայաստան սահմանին Դեբեդ գետի վրա նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ղարիբաշվիլիի խոսքով, երկու պետությունների տարածքում կառուցված 160 մետր երկարությամբ ժամանակակից չափանիշներով և պարամետրերով քառուղի կամուրջը…

Read More
Հայաստանը Վրաստանի հետ միասին պատրաստվում է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագիրը կյանքի կոչել

Հայաստանը Վրաստանի հետ միասին պատրաստվում է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագիրը կյանքի կոչել

Սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Վրաստանում էր գտնվում երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերով։ Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։ Տեղի է ունեցել նաեւ երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Առաջին հայացքից ՀՀ վարչապետի այցելությունը սովորական պաշտոնական այց էր…

Read More
ԱՄՆ-ը հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները «կվերադառնան այն ուղին, որը ցանկանում են տեսնել երկրի քաղաքացիները. Միլլեր

ԱՄՆ-ը հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները «կվերադառնան այն ուղին, որը ցանկանում են տեսնել երկրի քաղաքացիները. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վրաստանում զարգացումներին:   Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ իշխանությունները մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների ցուցակում ներառել են Վրաստանի չորս քաղաքացու: «Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում վրացի երկու պաշտոնյայի և ծայրահեղական խմբավորումների երկու առաջնորդի նկատմամբ»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը, որպես այս պատժամիջոցների…

Read More
Ախալցխայում պարգևատրվել են առողջ ապրելակերպին նվիրված էսսեների մրցույթի հաղթողները

Ախալցխայում պարգևատրվել են առողջ ապրելակերպին նվիրված էսսեների մրցույթի հաղթողները

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է «Հոգեներգործուն նյութերի օգտագործման վնասը և դրա այլընտրանքը՝ առողջ ապրելակերպ» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել էր Ախալցխայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով երիտասարդների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, խրախուսել ստեղծագործական մտածողությունն ու հասարակական պատասխանատվությունը։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին Ախալցխայի մունիցիպալիտետում բնակվող 12–17…

Read More
Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ վերացումից փրկելու Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական ժառանգությունը
		13.10.2022 . Արցախ

Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ վերացումից փրկելու Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական ժառանգությունը 13.10.2022 . Արցախ

Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգությունները: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները: Օրերս ԱՄՆ Քորնելի…

Read More

Իսրայելը մերժում է Թրամփի 15-կետանոց Գազայի ծրագիրը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15-կետանոց Գազայի ծրագիրը՝ հայտարարելով, որ իսրայելական զորքերի դուրսբերում տեղի չի ունենա մինչև ՀԱՄԱՍ-ն «իսկապես» չզինաթափվի, «չդադարեցնի մեր զորքերի և մեր քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքները»: Թրամփի հիմնած Խաղաղության խորհուրդը հուլիսին հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերել Գազայում ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների «լիակատար զինաթափման» վերաբերյալ:…

Read More

Սերբիայում Իսրայելի դեսպանատան մոտ անչափահասը հարձակվել է ժանդարմերիայի վրա

Չորեքշաբթի երեկոյան Բելգրադում անչափահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատունը պահպանող ժանդարմերիայի սպայի վրա: «Նա հարձակվել է երկու դանակով՝ գոռալով՝ «Ալլահ աքբար»: Ինքնապաշտպանության նպատակով սպան սպանել է հարձակվողին, բայց դեմքին դանակի հարվածներ է ստացել», — ասել է Սերբիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։ Իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչական հարձակում: Դաչիչը նշել է, որ հարձակվողը…

Read More

«Ղարաբաղ տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում

«Ղարաբաղ տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում։ Այդ մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին ԼՂ-ում «Ղարաբաղ տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքի դադարեցման մասին։ 

Read More

Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post

Օմանը մերժել է Իրանի առաջարկած նախաձեռնությունը՝ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անցման համար համատեղ վճար գանձելու վերաբերյալ՝ հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով տարածաշրջանային բարձրաստիճան պաշտոնյայի։ Թերթը հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակն անցյալ երեքշաբթի քննարկել են Իրանի ու Օմանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Բադր ալ Բուսաիդին, իսկ մի քանի ժամ…

Read More

Խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը. քառակողմ հանդիպման շեշտադրումները

Թեպետ Բաքուն հրաժարվել է նախնական պայմանավորվածությունից, Գրանադայում կայացել է Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը միջազգային այլ գործընկերների ևս ներկայացրել է էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության հետևանքները: Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում:

Read More
Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը

Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՊՆ լրատվական ծառայությունից։ ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և ՎրաստանիՀանրապետության  պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրուցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային…

Read More

ԻՀՊԿ-ն հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրիի մահվան մասին

Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրին մահացել է ծանր վերքերից, իսկ մինչ այդ հասցրել է ոչնչացնել թշնամու կարևոր ենթակառուցվածքները, խոցել ամերիկյան կործանիչը: «Նա թշնամի ագրեսորների հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ կազմակերպում և ամրապնդում էր ուժերը, ինչպես նաև ուժեղացնում կղզիների ու ափամերձ գոտիների պաշտպանական վահանը»,- նշվում է հայտարարության մեջ։ Ցավակցություն հայտնելուց…

Read More

Էրդողանն Անկարայում հանդիպել է Լավրովի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Անկարայի նախագահական նստավայրում հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ ձևաչափով, հաղորդում է «Ինտերֆաքսի» թղթակիցը։ Լավրովը Թուրքիա է այցելել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով:

Read More

Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին ու Բաքվին. Միլլեր

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Էնթոնի Բլինքենի հանդիպումներին: Միլլերը պատասխանել է հարցին՝ արդյոք Պետքարտուղարը հավատո՞ւմ է, որ խաղաղությունը մոտ է: «Նա դեռ հավատում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել: Այդ հարցը Բլինքենը քննարկել է երկու երկրների…

Read More

Կանցլեր Մերցը մտադիր է մեկ միլիոն սիրիացի փախստականների արտաքսել երկրից

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո սիրիացի փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: «Նրանց այստեղ մնալու ոչ մի հիմք չկա»,- ասել է նա և հավելել. «Ես նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել եմ Գերմանիա՝ քննարկելու, թե ինչպես լուծել խնդիրը: Երկրի վերականգնման համար կպահանջվեն բոլոր սիրիացիների ջանքերը»: Գերմանիայի կանցլերը նաև զգուշացրել է,…

Read More

Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին։ Նա նկատել է, որ պատերազմի հետևանքները նկատելի են ոչ միայն մարդասիրական առումով դրանք ազդեցություն կունենան համաշխարհային մակարդակով գնաճի վրա։  Ֆերնանդեսի խոսքով՝ ինքն օրեր առաջ անդրադարձել էր Բաքվի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին։  «Հենց այսօր,…

Read More

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր` ի զարգացումն հոկտեմբերի 12-ին ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ունեցած շփումների: Զրույցի ընթացքում բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի` ԱԳ նախարարների մակարդակով կայացած նիստին:…

Read More

Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչաբյուջետային և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի վարչություններին հանձնարարել է կանադական ծագման ապրանքները հանել Միացյալ Նահանգների պետական գնումների ցանկից: Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցում։ «Կանադան տարիներ շարունակ թալանել է մեզ, բայց շատերը չգիտեն, որ Կանադայի կառավարությունը, այդ թվում՝ երկրի նահանգային կառավարությունները, արգելել են ամերիկյան փոքր ձեռնարկություններին ու ընկերություններին մասնակցել պետական…

Read More

Իրանի Գերագույն դատարանի երկու դատավոր է սպանվել

Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել, երկու դատավոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել։ Նշվում է, որ նրանք զբաղվել են ահաբեկչության և լրտեսության համար մեղադրվողների գործերով: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։ Լրատվամիջոցների տվյալով՝ հարձակումն իրականացրած անձն անմիջապես ինքնասպան է եղել:

Read More

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ…

Read More

Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը։ «Ոչ մի դիվանագիտական ներկայացուցչություն երբեք չպետք է դառնա թիրախ կամ նույնիսկ ենթարկվի ազդեցության: Սա Ռուսաստանի հերթական բարբարոսական հարձակումն է քաղաքացիական օբյեկտների վրա, որը ցույց է տալիս խաղաղության ձգտման բացակայությունը։ Ես լիակատար համերաշխությունն եմ հայտնում դիվանագիտական անձնակազմին»,- նշել է…

Read More

Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել Սարուշենի հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։  …

Read More
Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին։ Եվրահանձնակատարներն իրենց պարտականությունները պետք է կատարեն հինգ տարի՝ մինչև հաջորդ ընտրությունը։ Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում ֆոն դեր Լայենը եվրոպացի հանձնակատարների նոր խորհուրդն անվանել է «ավելի կոմպակտ» և «ինտերակտիվ»: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նա ընտրել է տարբեր սերունդների ներկայացուցիչներ, կյանքի տարբեր խավերից, տարբեր փորձառություններով: «Բայց…

Read More

Աշխարհը պետք է կապ պահպանի Աֆղանստանի կառավարության հետ. Չինաստանի ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է կապեր հաստատի Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ՝ աջակցելով ներառական կառավարության ստեղծմանը, ապահովելով կառավարման չափավոր կուրսը, երաշխավորելով երկրի բնակչության բոլոր շերտերի իրավունքները: Այն մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ը Քաբուլում իշխանափոխության մեկամյակի կապակցությամբ, գրում է РИА Новости-ն: Ըստ չինական կողմի՝ մեկ տարի առաջ թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանում շատ դրական զարգացումներ են եղել՝ 1990-ական…

Read More

Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Սիցիլիայի Կատանիա քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի ամենաակտիվ Էթնա հրաբխի հերթական ժայթքման պատճառով: Օդանավակայանի գործունեությունը կառավարող կազմակերպությունը ուղևորներին հորդորել է օդանավակայան գնալ միայն իրենց ավիաընկերությունների հետ կապ հաստատելուց հետո։ Տեղական ԶԼՄ-ները զգուշացնում են, որ տարածաշրջանում երկրաշարժի վտանգ կա: Իշխանություններն էլ ահազանգում են՝ ժայթքմանը հաջորդող լավայի հոսքը կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանին:

Read More

Ըստ Պնկինի ՀԱՊԿ-ի շրջանակում երկխոսությունը բխում է Հայաստանի շահերից և նպաստում Հարավային Կովկասում խաղաղությանը

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային քննադատության փոխարեն սկսել քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: «Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և որպես ռազմաքաղաքական միություն դրա արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպության շրջանակում բնականոն և լիարժեք աշխատանքին։ Ցավոք, մեր հայ դաշնակիցներն…

Read More

Քերմանում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով Իրանում 35 մարդ է ձերբակալվել. IRNA

Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է Քերման քաղաքում հունվարի 3-ին ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 35 մարդու ձերբակալության մասին՝ տեղեկացրել է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ կասկածյալները ձերբակալվել են Արևմտյան Ադրբեջան, Սպահան, Քերման, Սիստան և Բելուջիստան, Թեհրան և Խորասան Ռեզավի նահանգներում: Գործակալության տվյալով՝ գործողության ղեկավարն ապօրինի մուտք է գործել երկրի տարածք հարավարևելյան սահմաններով և ահաբեկչությունից երկու օր առաջ…

Read More
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մասնակցել է Անվտանգության և պաշտպանության համաժողովին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մասնակցել է Անվտանգության և պաշտպանության համաժողովին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցել են անվտանգության և պաշտպանության համաժողովին: Դեսպանությունից հայտնել են, որ քննարկմանն արծարծված թեմաներից են կանանց դերը զինվորական ծառայությունում և զինվորների հոգեկան առողջությունը: «Բանակը, առաջին հերթին, տղամարդիկ և կանայք են»,- նշված է դեսպանության X-ի միկրոբլոգում:

Read More

Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:   Զրուցակիցները քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին:   Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ ակտիվացնելու երկկողմ համագործակցությունը՝ ուղղված Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի…

Read More
Ախալցխայում տեղի ունեցավ Վրաստանի մոտոսպորտի  առաջնությունը

Ախալցխայում տեղի ունեցավ Վրաստանի մոտոսպորտի առաջնությունը

Վրաստանի մոտոսպորտի առաջնությունը տեղի ունեցավ Ախալցխա քաղաքում՝ Ախալցխայի քաղաքապետարանի և Վրաստանի մոտոսպորտի ազգային ֆեդերացիայի աջակցությամբ։ Մրցույթը կազմակերպվել էր «Castel Riders» մոտոկումբը։ Մրցաշարին մասնակցել են տարբեր շրջաններից մինչև 35 մարզիկներ։ Հայտնի դարձան հաղթողները, որոնց թվում Ախալցխայի մարզիկները հաջողությամբ մրցեցին և զբաղեցրին հետևյալ մրցանակային տեղերը. Իլիա Մանվելիշվիլին «Միջին» կատեգորիայում գրավեց առաջին տեղը, Արթուր Բալասանյանը՝ երկրորդը։ «Հոբբի» կատեգորիայում…

Read More