Ախալցխայի նկարչական  դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես

Ախալցխայի նկարչական  դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես

Ախալցխայի նկարչական  դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված էին ձեռագործ իրեր, վիտրաժներ, նկարներ, հուշանվերներ, կտորից, ճենապակուց և կավե աշխատանքներ:

Նկարչական  դպրոցի աշխատանքը և ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները ամփոփեց Ախալցխայի արվեստի դպրոցի տնօրեն Նանա Նաթենաձեն:

Ցուցահանդեսին ներկա էին  Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն,  քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին ևայլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Այսօր նաև «Թբիլիսիի ոսկե աշնանը» մասնակցող նկարչական  դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին հանձնվեցին դիպլոմներ: