Ախալցխայի մունիցիպալիտետում 2026 թվականին ճանապարհային ենթակառուցվածքների լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում

Ախալցխայի մունիցիպալիտետում 2026 թվականին ճանապարհային ենթակառուցվածքների լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում

2026 թվականին «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի 26 գյուղերում իրականացվում են ճանապարհային ենթակառուցվածքների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել բնակիչների տեղաշարժն ու ապահովել ավելի անվտանգ ճանապարհային պայմաններ։

Այս փուլում ներքին ճանապարհների կարգաբերման աշխատանքներն արդեն ավարտվել են Կլդե, Մինաձե, Չեչերեկ, Ճվինթա, Ծիրա, Միքելծմինդա և Ծուղրուտ գյուղերում։

Միաժամանակ շարունակվում և նախատեսված են հետևյալ ենթակառուցվածքային նախագծերը.

Տկեմլանա – գերեզմանատան մուտքի ճանապարհի վերանորոգում,
Գուրկելի – ներքին ճանապարհի վերանորոգում,
Ագարա – ներքին ճանապարհի վերանորոգում,
Փերսա – գերեզմանատան մուտքի ճանապարհի վերանորոգում,
Սվիրի – գերեզմանատան մուտքի ճանապարհի վերանորոգում,
Բոգա – ներքին ճանապարհի վերանորոգում,
Իվլիտա – ներքին ճանապարհի վերանորոգում,
Սուխլիս – ներքին ճանապարհի վերանորոգում,
Սազել – ներքին ճանապարհի վերանորոգում,
Ծինուբան – ներքին ճանապարհի վերանորոգում,
Աբաթխև – ներքին ճանապարհի վերանորոգում,
Ջուլղա – ներքին ճանապարհների վերանորոգում,
Մեծ Պամաջ – ներքին ճանապարհների վերանորոգում,
Ղուլալիս – ներքին ճանապարհների վերանորոգում,
Խեոթի – եկեղեցի տանող մուտքի ճանապարհի վերանորոգում,
Ուրավել – գերեզմանատուն տանող մուտքի ճանապարհի վերանորոգում,
Ծղորփձա – ներքին ճանապարհների վերանորոգում,
Անդրիաձմինդա – ներքին ճանապարհների վերանորոգում։

Ախալցխայի քաղաքապետարանում նշում են, որ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումն ու վերանորոգումը մնում է համայնքի զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ընթացքում Ախալցխա և Վալե քաղաքներում, ինչպես նաև մունիցիպալիտետի գյուղերում նախատեսվում է վերանորոգել մինչև 10 կիլոմետր ներքին ճանապարհ, ինչը կբարելավի բնակիչների առօրյա տեղաշարժը և կբարձրացնի ճանապարհների անվտանգությունն ու որակը։