ՍԴ-ն արժևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գործունեությունը. Արման Դիլանյան

ՍԴ-ն արժևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գործունեությունը. Արման Դիլանյան


Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին, ընտրական նորարարական տեխնոլոգիաների հարցերով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գլխավոր խորհրդատու Վլադիմիր Միսևը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական հարցերով խորհրդատու Մունյիկվա Համազիրիպին:

 

Ողջունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներին՝ Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը մեծապես արժևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գործունեությունը՝ հաշվի առնելով կազմակերպության կարևոր դերակատարումը ԵԱՀԿ տարածքում տեղի ունեցող ժողովրդավարական ու իրավական գործընթացներում։

 

Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը պատասխանել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: