ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը»


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Վրաստանի աջակցության ակտը», որը երկու երկրի միջև հաստատում է ամուր ռազմավարական գործընկերություն օրենսդրական մակարդակով: Այս կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել:

Գերատեսչության հաղորդմամբ՝ ակտը ընդգծում է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Վրաստանին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամակցության հավակնորդ երկրի, նաև Վրաստանի քաղաքացիների՝ երկրի ապագան, արտաքին ու անվտանգության քաղաքականությունը որոշելու իրավունքը, առանց այլ երկրների միջամտության կամ պարտադրանքի։

Երկկուսակցական օրինագիծը կոչ է անում Միացյալ Նահանգների վարչակազմին արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ուժեղացնելու Վրաստանի կարողությունները ռուսական ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարում: