Ես սպասում եմ ԵՄ հարցաշարի երկրորդ մասի պատասխանին, ինչը նշանակում է, որ դրանից հետո գնդակը կլինի Եվրահանձնաժողովի դաշտում,- լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը։
«Երկրորդ մասի պատասխանների հետ կապված՝ իմ ակնկալիքն այն է, որ նա խոստացած ժամանակին կգա։ Դա տեղի կունենա երեքշաբթի կամ մեկ այլ օր։ Ես հավատում եմ, որ սա կլինի հաջորդ շաբաթվա սկիզբը: Անհամբերությամբ սպասում եմ ԵՄ հարցաշարի երկրորդ մասի պատասխաններին, ինչը նշանակում է, որ դրանից հետո գնդակը կլինի Եվրահանձնաժողովի դաշտում, որը կմշակի իր կարծիքը՝ խորհրդի անդամ երկրներին ներկայացնելու համար»,- ասել է Հարցելը։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարությունում մայիսի 2-ին Եվրահանձնաժողովի հարցաթերթիկի առաջին մասը հանձնել է ԵՄ պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։