Վրացական ընկերությունը հաղթել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում քաղաքային տրանսպորտի թարմացման համար հայտարարված միջազգային մրցույթում։
Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է 2022 թվականի մայիսի 6-ին, ըստ որի՝ առաջին փուլում Հայաստանի մայրաքաղաքում մինչև 100 MAN ավտոբուսի միավոր կտրամադրվի։
Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտային բարեփոխումներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ։
«Մրցույթի համաձայն, որի պայմանագիրն այսօր ստորագրել ենք մատակարար ընկերության հետ, նոր 12 մետրանոց ավտոբուսները 2023 թվականից կսպասարկեն Երեւանի բնակչությանը։ Մենք խոշոր փոփոխություններ ենք նախատեսում քաղաքային տրանսպորտի ուղղությամբ, որի մի մասն է ավտոբուսային պարկի թարմացումը»,- ասում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան։