Արցախում ՍՊԸ տնօրենը կալանավորվել է պետությունից շուրջ 52 մլն դրամ հափշտակելու համար 06.06.2022 . Արցախ

Արցախում ՍՊԸ տնօրենը կալանավորվել է պետությունից շուրջ 52 մլն դրամ հափշտակելու համար
		06.06.2022 . Արցախ


Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Արցախի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարած հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1982 թ. ծնված Գ.Վ.-ին, որը, հանդիսանալով սահմանափակ պատասխանատվության ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն, Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար պետությունից խաբեության եղանակով ստացել և հափշտակել է 52 500 000 դրամ գումար՝ Արցախին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
 
Գ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: