ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը բանաձև է ընդունել օկուպացված Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ, որին աջակցել է 95 երկիր

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը բանաձև է ընդունել օկուպացված Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ, որին աջակցել է 95 երկիր

Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 76-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Վրաստանի և աշխարհի տարբեր տարածաշրջանների երկրների կողմից (ընդհանուր առմամբ 61) նախաձեռնած՝ «Աբխազիայից, Վրաստան և Ցխինվալի տարածաշրջան/Հարավային օսիա, Վրաստան, բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»  բանաձև: Նշված բանաձևին աջակցել է 95 պետություն։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Վրաստանը այս բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին է ներկայացնում 2008 թվականից:
«Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջաններում բռնի կերպով ժողովրդագրական փոփոխությունը, վերահաստատում է հարկադիր վերաբնակների՝ անկախ էթնիկ պատկանելությունից իրենց տներ արժանապատվորեն և ապահով վերադառնալու իրավունքը և ընդգծում է նրանց սեփականության իրավունքները հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։
Բացի մարդասիրական համատեքստից, բանաձևն ունի գործնական նշանակություն, քանի որ այն հանձնարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տարեկան զեկույց պատրաստել Վրաստանում բնակվող հարկադիր վերաբնակների իրավիճակի և բանաձևի կատարման վերաբերյալ: Սա հատկապես կարևոր է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքներում մարդու իրավունքների ծանր վիճակի և միջազգային մոնիտորինգի մեխանիզմների բացակայության լույսի ներքո, ինչը ևս մեկ խոչընդոտ է ներքին տեղահանվածների և փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար:
Բանաձևը նաև կոչ է անում Ժնևի բանակցությունների մասնակիցներին ուժեղացնել ջանքերը Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ, ինչն իր հերթին կնպաստի ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձին։
Ինչպես նախորդ երեք տարիներին, այս տարի ՄԱԿ-ի անդամ երկրներին հնարավորություն է տրվել դառնալու բանաձևի համահեղինակները և այդպիսով ավելի ակտիվորեն ներգրավվել միջազգային ջանքերում՝ ուղղված ռուսական ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով ստեղծված սարսափելի մարդասիրական իրավիճակին: Արդյունքում բանաձևի համահեղինակների շարքը համալրել է 61 երկիր, աշխարհի տարբեր տարածաշրջաններից, ինչը նախորդ տարվա համեմատ մեծացած ցուցանիշ է։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բանաձևը գլոբալ նախաձեռնություն է»,- նշել են Վրաստանի ԱԳ նախարարությունում։
Ըստ նրանց՝ վրացական կողմի նախաձեռնած բանաձևի քննարկման ընթացքում, աջակցության հայտարարություններ են արել՝ Եվրամիությունը, Լիտվան Բալթյան և Նորդիկ երկրների անունից (Միացել են Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Սլովակիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Կանադան CANZ-ի անունից (Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա), Ճապոնիան, Իտալիան, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Սուրբ Աթոռը և ՄԱԿ-ի անդամներին կոչ են արել աջակցել բանաձևին:
«Պետք է համարվի Վրացական դիվանագիտության հաղթանակ, այն փաստը, որ Վրաստանը ոչ միայն կարողացել է պահպանել, այլև կտրուկ մեծացնել տարեկան դինամիկան, որն արտացոլվել է փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի բանաձևում, այնպես էլ Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում ստեղծված իրավիճակի մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի ընդունման հարցում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք աջակցել են բանաձևին և դարձել նախաձեռնության համահեղինակ։ Այս որոշմամբ յուրաքանչյուր երկիր վերահաստատել է իր աջակցությունը ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունքին և իր աջակցությունն է հայտնել յուրաքանչյուր փախստականին»,- ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Բանաձևի համահեղինակներն են՝ Ալբանիան, Անդորան, Անտիգուա և Բարբուդան, Ավստրալիան, Ավստրիան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Գվատեմալան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Իսպանիան, Վանուատուն, Իռլանդիան, Թուրքիան, Ճապոնիան, Իտալիան, Կանադան, Կիրիբատին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Լատվիան, Լիբերիան, Լիտվան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մարշալյան կղզիները, Մեքսիկան, Միկրոնեզիան, Մոնակոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտ-օ-Պրենսը, Պորտուգալիան, Ռումինիան, Սամոան, Սան Մարինոն, Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Սլովակիան, Սլովենիան, Տոնգան, Տրինիդադ և Տոբագոն, Տուվալուն, Հունգարիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Խորվաթիան, Շվեդիան, Չեխիան, Հյուսիսային Մակեդոնիան և Ջիբութին:Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։