Օրերս Բաթումիի արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Կովկաս 2022» փառատոնի ավարտական հանդիսությունը, որի ժամանակ Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը Վրաստանի Պարարվեստի միության կողմից՝ վրաց պարարվեստում ունեցած մեծ ավանդի և այդ ոլորտում ծավալած բազմամյա գործունեության համար պարգևատրվել է «Վրաց պարարվեստի ասպետական» շքանշանով։
Ալիկ Քսպոյանը նշում է, որ սա նաև համույթի վաստակի գնահատականն է։ Նրա խոսքով անսպասել է եղել նման պարգեւի արժանանալը եւ ասում է, որ հուզմունքից չի կարողացել խոսքով շնորհակալություն հայտբել, փոխարենը երգել է իր երգը՝ գրված վրացերեն լեզվով։
Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ համույթներ Վրաստանի տարբեր շրջաններից։ իսկ Ախալքալաքից մասնակցում էր «Ջավախք» համույթը։
Նշենք որ Ախալքալաքի «Ջավախք» համույթը առաջիկայում ծրագրում է մասնակցել փառատոնի Եվրոպայում