Հունաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը 19.07.2022 . Միջազգային

Հունաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը
		19.07.2022 . Միջազգային


Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը Պենտագոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը, իրավիճակը Միջերկրական ծովում, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և F-35 կործանիչների ձեռքբերման հեռանկարը՝ հայտնում են հունական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները։ Կողմերը ևս մեկ անգամ Թուրքիային կոչ են արել հրաժարվել Էգեյան ծովում սադրանքներից, ընդգծել լարվածությունը երկխոսության միջոցով նվազեցնելու անհրաժեշտությունը։