Բրիտանացի հատուկջոկատայիններ են տեղափոխվել Ուկրաինա. The Sun 25.07.2022 . Միջազգային

Բրիտանացի հատուկջոկատայիններ են տեղափոխվել Ուկրաինա. The Sun
		25.07.2022 . Միջազգային


Ուկրաինայի տարածքում մարտական ​​գործողություններին մասնակցում են բրիտանական հատուկ նշանակության ուժերի ջոկատայինները։ Ենթադրվում է, որ նրանք Ուկրաինա են տեղափոխվել Լեհաստանից։ Այդ մասին հաղորդում են The Sun-ը և Sunday Mirror-ը:

Խոսքը վերաբերում է օդադեսանտային (SAS) և հատուկ նշանակության դեսանտային նավերի ծառայություններին (SBS): Բրիտանացի զինվորականներն աջակցում են ուկրաինացի զինվորներին և օգնում նրանց սովորել աշխատել նոր սարքավորումների հետ: Մասնավորապես, SBS-ը ցույց է տվել, թե ինչպես կարելի է օգտագործել ստորջրյա հատուկ սարքերը։