Եթե Ուկրաինան հայտարարի բանակցությունների պատրաստակամության մասին, Ռուսաստանը կարձագանքի. Սլուցկի

Եթե Ուկրաինան հայտարարի բանակցությունների պատրաստակամության մասին, Ռուսաստանը կարձագանքի. Սլուցկի



Եթե Ուկրաինան հայտարարի բանակցային գործընթացի պատրաստակամության մասին, կլինեն քննարկումներ և արձագանք՝ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
«Եթե ուկրաինական կողմը հայտարարի, որ պատրաստ է բանակցությունների ցանկացած մակարդակով, ցանկացած ձևաչափով, այդ ժամանակ կքննարկենք և կարձագանքենք»,- ասել է Սլուցկին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու մոտիվացիա չունի, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի հաղթանակը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանում է բացառապես գերիների, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծման մակարդակում: