Շնորհավորում ենք Աշոտ Սմբատյանին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ

Շնորհավորում ենք Աշոտ Սմբատյանին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ

Սրտանց շնորհավորում ենք Աշոտ Սմբատյանին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Հայ-վրացական հարաբերությունները գալիս են դարերի խորքից եւ հիմնականում միշտ աչքի են ընկել իրենց ջերմությամբ։ Այս տարի Հայաստանը եւ Վրաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Անցած 30 տարիների ընթացքում նոր վերանկախացած երկու եղբայրական երկրների կողմից փորձ է արվել հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում, սակայն անկեղծության համար հարկ է նշել, որ բավական ջանք երբեք չի գործադրվել հարաբերությունները անհրաժեշտ մակարդակի բերելու համար, չնայած դրան, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների պատշաճ մակարդակի խորացումը բխում էր Հայաստանի ու Վրաստանի պետական շահերից։
Պետք է նաեւ խոստովանենք, որ վերջին տարիներին նկատելի է հայ-վրացական հարաբերություններում զգալի դրական տեղաշարժ, սակայն այն եւս դեռ չի կարող գոհացնել մեր երկու երկրների ժողովուրդներին եւ հատկապես Վրաստանում ապրող հայերին։ Մեր խորին համոզմամբ հայ-վրացական հարաբերությունները պետք է ստանան ռազմավարական բնույթ եւ համապատասխանեն այսօրվա մարտահրավերներին, որոնք ծառացած են երկու երկրների առջեւ այս բարդ տարածաշրջանում։ Այդ առումով բնականաբար մեծ աշխատանք ունի անելու Վրաստանում ՀՀ դեսպանատունը Ձեր գլխավորությամբ։
Հարգարժան պրն․Սմբատյան, կրկին մեկ անգամ եւս շնորհավորում ենք Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթում ենք արդյունավետ աշխատանք ի շահ մեր ժողովուրդների եւ պետությունների։
 
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝
Էդուարդ Այվազյան