Սեպտեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև բազմաոլորտ համագործակցությանը՝ այդ թվում նաև երկու երկրների խորհրդարանների մակարդակով։
ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Աղբյուրը՝ Վրաստանում Հայաստանի դեսպանություն։
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարի հետ
