Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն Սամցխե-Ջավախքում հաղթել է իշխող կուսակցությունը: Ամբողջ Վրաստան տարածքով բարձր ձայներ ստացած քաղաքական կուսակցությունների առաջին հնգյակը հետեւյալն է՝
«Վրացական երազանք` Դեմոկրատական Վրաստան »- 55.69%
«Միասնական ազգային շարժում» – 16.99%
«Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – 10.51%
«Վրաստանի հայրենասերների դաշինք» – 6,54%
«Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» – 3.28%
Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ընտրված քաղաքապետների ցանկը հետեւյալն է․
Ախալցխա – Զազա Մելիքիձե – 69.24%
Ախալքալաք – Յուրի Անանյան 58.62%
Նինոծմինդա – Անիվարդ Մոսոյան-75.35%
Ադիգենի – Զաքարիա Էնդելաձե 60.51%
Ասպինձա – Ռոստոմ Մագրաքվելիդզե- 56.4
Ինչ վերաբերում է Բորժոմիի քաղաքապետարանին, ապա այնտեղ հավանաբար երկրորդ փուլ է լինելու: Պայքարը կընթանա «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Լեւան Լիպարտի և «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության թեկնածու Զազա Չաչանիձեի միջև:
Ախալցխայի շրջանից նախնական տվյալներով քաղաքապետարանի կազմի մեջ անցել է 6 հայազգի մաժորիտար պատգամավոր։ Մոտակա ժամանակներս պարզ կդառնա նաեւ ցուցակով ընտրված պատգամավորների ցանկը։
Akhaltskha.Net