Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում երեկ գիշերվանից տեղի է ունենում հատուկ գործողություն:
Տեղում այս պահին գտնվում է պարեկային ոստիկանության մի քանի բրիգադ: Տեղացիների լրատվությամբ իրավապահները գտնվում են շենքերից մեկի բնակարանում:
Առաջին ալիքի լրատվությամբ, երեք գիշեր լսվել են կրակոցի և մի քանի պայթյունի ձայներ:
Իսկ մինչ այդ հատուկ ջոկատայինները ստիպել են շենքի բնակչությանը հեռանալ տարածքից:
Նշվում է, որ Գաբրիել Սալոսի փողոցի վրա հատուկ գործողությունը իրականացնում են պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները:
Իրավապահների լրատվությամբ, անձինք ում ձերբակալության համար ընթանում էր հատուկ գործողություն կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: