Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ԱՄՆ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսային մասը նախատեսում է 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին:
«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը նախատեսում է աննախադեպ՝ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլարի չափով՝ Արցախում ականազերծման միջոցառումների համար։ Դա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունն ու օրենքի գերակայությունը»,- գրել է Փալոնը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանություն է տվել երկրի 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսային մասին: