Լուի Լ. Բոնոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի` կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական 02.02.2023 . Միջազգային

Լուի Լ. Բոնոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի` կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական
		02.02.2023 . Միջազգային


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիվանագիտական ծառայության անդամ Լուի Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական: Այս պաշտոնում վերջինս կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման ուղղությամբ:

«Միացյալ Նահանգները հավատարիմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համընդգրկուն խաղաղության պայմանագրի կնքման, այդ թվում՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում աջակցության հանձնառությանը:

Պարոն Բոնոն երկկողմ հիմքով կհամագործակցի համախոհ գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության հաստատմանն աջակցելու համար»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: