Բուռնաշեթցիների 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ

Բուռնաշեթցիների  16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռան վրա։ Նախաձեռնողները մոսկվայաբնակ Ա Քոչոյանն և Գ․ Կուրղինյանն են, իրենց համագյուղացիների հետ միասին։ Ինչպես նշում է Արմեն Կուրգինյանը բիբլիական Արարատ լեռը բարձրանալը բուռնաշեթցիների կողմից կազմակերպված ուխտ է:

«Անցյալ տարի շուրջ 40 բուռնաշեթցիներով գնացինք մեր պապական Էրզրումի Օրթվիզ (ներկայումս Ուզունյայլա): Վերադարձին որոշեցինք որ Վանը, Մուշը,Ղարսը, Անին տեսնելուց հետո Արարատը պիտի նվաճվի և այսպես այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում շուրջպար բռնելուց հետո տրվեց ուխտի սկիզբը»,- ասում է Արմեն Կուրգինյանը:

Akhaltskha.Net